Մադրիդի «Ռեալն» ու Մբապեն մինչև մրցաշրջանի ավարտը «Ռեալ» տրանսֆերի մասին չեն հայտարարի

Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին հայտարարություն չի լինի մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հայտնում է El Debate-ը, կողմերը չեն ցանկանում գործարքի կնքման մասին հայտարարել մինչև Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների ավարտը։
Առաջին պատճառը ՊՍԺ-ի երկրպագուների կողմից հարձակվողի հասցեին հնարավոր քննադատությունից խուսափելու ցանկությունն է։
Երկրորդը ֆրանսիական ակումբի նկատմամբ հարգանք ցուցաբերելու մտադրությունն է, չնայած նրա ոչ լավագույն հարաբերություններին «Ռեալի» հետ: