Սաուդյան Արաբիան կողմ է Պաղեստինի անկախության ճանաչմանը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը ծանուցել է ԱՄՆ վարչակազմին, որ թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ առանց Պաղեստինի անկախ պետության ճանաչման և Գազայի հատվածից իսրայելական բոլոր զորքերի դուրսբերման։
Այս մասին հայտնում է Interfax-ը։
Նշվել է նաև, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության դիրքորոշումը միշտ անսասան է եղել Պաղեստինի հարցում: