Զելենսկին հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթվա վերջին կայցելի Գերմանիա։
Պատերազմի սկզբից ի վեր սա նրա երկրորդ այցը կլինի երկիր։
Զելենսկին ծրագրում է իր այցը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում, որը կանցկացվի փետրվարի 16-ից 18-ը։
Ծրագիրը և ճշգրիտ ժամանակացույցը դեռևս հստակեցված չեն անվտանգության նկատառումներից ելնելով: