Լեհաստանն օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռները ռուսական հարձակման ժամանակ

Փետրվարի 7-ին Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման ժամանակ Լեհաստանը բարձրացրել է իր ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է լեհական հրամանատարությունը։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ գործունեության շնորհիվ՝ կապված Ուկրաինայի վրա հրթիռային հարձակումների հետ, Լեհաստանում ակտիվացվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
Երկրի ղեկավարությունը վերահսկում է իրավիճակը և ձեռնարկում համապատասխան միջոցներ։