Պայթյուն Պակիստանի Բելուջիստան նահանգում. կան զոհեր
Պակիստանի հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգի Փիշին շրջանում թեկնածուներից մեկի քաղաքական կուսակցության շտաբում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իշխանություններին։
«Պայթյուն է տեղի ունեցել Պիշինի շրջանի թեկնածուի գրասենյակում, որի հետևանքով ութ մարդ է զոհվել», - գործակալությանը հայտնել է Փիշին շրջանի փոխհանձնակատար Ջումմա Դադ Խանը:
Պակիստանում համընդհանուր ընտրությունները տեղի կունենա փետրվարի 8-ին։