Պենտագոնի ղեկավարը ցուցմունք կտա իր հոսպիտալացումը թաքցնելու համար
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը փետրվարի 29-ին կներկայանա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լսումներին՝ պատասխանելու հունվարի սկզբին իր հոսպիտալացման և այդ փաստը թաքցնելու վերաբերյալ հարցերին։
Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Ջասթին Տրիպատիին։
Ինչպես նշում է թերթը, որոշ հանրապետականներ պնդում են, որ Օսթինը պետք է հրաժարական տա՝ Պենտագոնի ղեկավարի հոսպիտալացումը թաքցնելու պատճառով: