Իլհամ Ալիևը ձայների 92,5 տոկոսով առաջատարն է
Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը ձայների 92,5 տոկոսով առաջատարն է քվեաթերթիկների 93,35 տոկոսի հաշվարկից հետո։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը։
Վավեր ճանաչված ձայների թիվը կազմել է 4 միլիոն 651 հազար 473։ Այս ձայները թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ.
Առաջատար թեկնածու Ալիև Իլհամ Հեյդարօղլուն ստացել է 4 միլիոն 281 հազար 625 ձայն (92,05);
Ալիև Ֆուադ Աղասի օղլու՝ 24 հազար 799 ձայն (0,53 տոկոս);
Հասանգուլիև Գուդրաթ Մուզաֆար օղլու՝ 81 հազար 799 ձայն (1,76 տոկոս);
Մուսաև Էլշադ Նաբի օղլու՝ 31 հազար 33 ձայն (0,67 տոկոս);
Մուստաֆա Ֆազիլ Գազանֆար օղլու՝ 92 հազար 980 ձայն (2 տոկոս);
Նուրուլլաև Ռազի Գուլամալի օղլու՝ 37 հազար 386 ձայն (0,80 տոկոս);
Օրուջ Զահիդ Մահարրամ օղլու՝ 101 հազար 851 ձայն (2,19 տոկոս)։