Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ Պուտինը շնորհավորանքներ է փոխանցել Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն նախագահական գործունեության մեջ՝ հանուն Ադրբեջանի զարգացման և ադրբեջանական ժողովրդի բարգավաճման:
Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պուտինին ուշադրության և շնորհավորանքների համար։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ դաշինքային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները կշարունակեն զարգանալ տարբեր ոլորտներում, և քննարկել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: