Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի ծառայող Աշոտ Դանիելյանը
Իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, չհայտնելով նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է․ «Երեկ Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են մի քաղաքացու, որին տեղափոխել են կենտրոնական բաժին, այնուհետև ներկայացրել նախաքննական մարմին»։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի և «24 news» կայքի օպերատորի միջև, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ի վերջո, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայցելով ներողամտությունը։ Այդուհանդերձ, իրավապահները ձերբակալել են Աշոտ Դանիելյանին, սակայն բոլորովին այլ վարույթով։