Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում․ ԱԽՔ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպում է պլանավորվում։ Նա ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Մյունխենյան հանդիպումից հետո։
«Կհանդիպեն նաև ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը։ Հիմա այդ հարցն է քննարկվում, բայց օրվա, ժամի կամ վայրի մասով դեռ հստակություն չկա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Նա չմանրամասնեց նաև, թե ինչ ձևաչափով կլինեն հանդիպումները։
«Այս հարցը դեռ քննարկվում է»,- ասաց ԱԽ քարտուղարը։