Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է Միացյալ Նահանգներին՝ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու համար։
Քանաանին իր հայտարարության մեջ նշել է, որ Վաշինգտոնը չի կարող Գազայի հատվածում և տարածաշրջանում ճգնաժամի լուծման մաս կազմել:
Ներկայացուցիչը հայտարարել է, որ բանաձևի վրա վետո դնելը հաստատում է Գազայի հատվածում երեխաների և կանանց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Հիշեցնենք՝ առաջարկվող վերջին բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել, ԱՄՆ-ը դեմ քվեարկել։