Իրանում ամանորյա տոնակատարությունների հետևանքով զոհերի թիվն աճում էՄարիա Կարապետյանը, Արման Եղոյանն ու Սարգիս Խանդանյանը Հռոմում ենԱդրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կնշանակի արդարացնել Արցախում էթնիկ զտման քաղաքականությունը․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին․ ԱԳՆԱրփինե Սարգսյանի, ոչ գրագետ մոտեցման պատճառով, նոր անհարմարություններ են ստեղծվել անձնագրային բաժնում«Տուալետում սև սունկ է աճում, այլևս հնարավոր չէ ապրել». վարդաշենցի (տեսանյութ)
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ հետաքննել հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները
Հութիները հրթիռային հարված են հասցրել Իսրայելի ավիաբազայինՔՊ-ն փորձում է խուսափել ամփոփիչ բանավեճից․ «Ժողովուրդ»Մինչև մարտի 23-ն անձրևներ կլինեն
Ադրբեջանը որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սբ Ամենափրկիչը
4 հազար 439 օտարերկրացի ստացել է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակԱԺ նախագահի պարտականությունները կատարումը հանձնարարվել է Ռուբեն Ռուբինյանին «Ավինյանը մեզ խաբեց». վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի մոտ․ ՈւՂԻՂԱնուշ Պողոսյանի դիմումի հիման վրա ՊՎԾ-ն գնացել է Մարտունու ԲԿ-ի տնօրենի հետքերով. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազինԱՄՆ դեսպան Քվինն այցելել է 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոց (լուսանկարներ)ՊՎԾ-ն եւ ԱՆ-ն՝ ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի. ապօրինության գործը կհասնի դատախազություն․ «Ժողովուրդ»Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը․ «Հրապարակ»Տիգրանը երկկողմանի ծնnղազnւրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է․ փաստաբանԱրցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում․ «Հրապարակ»Ապօրինի ծագման գործով վարչության դատախազները հերթով հեռանում են աշխատանքից. ահազանգ․ «Ժողովուրդ»Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Էքրեմ ԻմամօղլուինՏեղումներն առաջիկա 5 օրերին կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԵթե հարցը չորով չդրվի, ՔՊ-ականներից շատերն «անտանելի վիրուս» կբռնեն. «Հրապարակ»
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտն է տարածել, թե իբր հայկական զինուժը գիշերը կրակ է բացել Վարդենիսի, Սոթքի և Շորժայի դիրքերից
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններումԱդրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ. «Հրապարակ»ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ կշարունակի պատերազմն Իսրայելի հետՓաշինյանը չպետք է թուրք լրագրողներին հրավիրեր Երևան հարցազրույցի համար․ Հարութ Սասունյան Ադրբեջանը ճնշում է ­ՀՀ-ին՝ ընդ­միշտ ձեռք­բե­րե­լու հա­մար Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան փա­կումը Կոստանյանը Իսպանիայի ԱԳ պետքարտուղարին է ներկայացրել «Բաքվի հետ համաձայնեցված տեքստի» արձագանքները Բաքուն կտրականապես մերժում է Հայաստանի վարչապետի գրասենյակի հայտարարությունը Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոնի համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդ Դեսպանը ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մասիսում, 6 վիրավոր կա Ապօրինի զենք է հայտնաբերվել Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հունաստանի հայ գաղութի հարցերը Խորապես գնահատում ենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից երկխոսության առանձնացված հարթակ ստեղծելու կոչը Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀԿ կուսակցական աշխատանքների հարցերը
Պուտինը Թրամփի հետ զրույցում հաստատել է՝ Ուկրաինայում հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորվի
Արցախցի 8-15 տարեկան երեխաներին հրավիրում են միանալու «Լույս Արցախի մանուկներին» ծրագրին Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը Երևանի կենդանաբանական այգու այցելուները կենդանիներին ամռանը նոր պայմաններում կտեսնեն Հայաստանի իշխանությունը խտրական է արցախցիների նկատմամբ, նրանք ճնշվում են, բռնության ենթարկվումՎլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ-ն հերքում է Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմի անդամները մահացել են
Քաղաքականություն

Շատ կան ապօրինի կալանքի որոշումներ, բայց սա գերազանցեց բոլորին․ Մալյանի փաստաբանի հայտարարությունը

Քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը անդրադարձել է Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշմանը․

«Այսօր ստացել եմ Երևանի քրեական դատարանի դատավոր Ս.Գզոգյանի որոշումը՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:

Մի օր այդ որոշումը պետք է դարձվի ուսումնասիրության առարկա իրավաբանական ԲՈՒՀ-երում և արդարադատության ակադեմիայում՝ ապագա իրավաբանների և հատկապես ապագա դատավորների համար:

Այս որոշումը պետք է ծառայի որպես օրինակ, թե ինչպես չի կարելի կազմել նման որոշումները: Ընդհանրապես, ինչպես չի կարելի մոտենալ մարդու ճակատագրին և ազատությանը:

Ես այս տարիների ընթացքում շատ եմ տեսել ապօրինի կալանքի որոշումներ, բայց այս որոշումը գերազանցեց բոլոր նախկին տեսածներս:

Որոշման մեջ բացարձակապես չկա նշում երաշխավորների մասին, չկա նշում պաշտպանների, մասնավորապես՝ իմ, ասածների մասին, չկա որևէ պատճառաբանություն, թե ինչու, օրինակ, տնային կալանքը կամ մյուս այլընտրանքային միջոցները ի զորու չեն Ն.Մալյանին հետ պահելու քպ-ականներին բ..ի տղա անվանելուց և այլն: Իսկ որպես կալանքի հիմք նշված է, որ սեպտեմբեր ամսին Ն.Մալյանը իրեն ձերբակալելու արձանագրության մեջ նշել է, որ ինչ արել է, լավ է արել, էլի է անելու:

Բայց զուտ իրավաբանական տեսակետից՝ այդ պահին Ն.Մալյանին մեղադրանք չէր էլ առաջադրվել, որ նրա գրածները մեկնաբանվեն որպես նոր հանցանք կատարելու մտադրություն /այստեղ չեմ անդրադառնում այն բանին, որ Ն.Մալյանի խոսքում հանցագործություն գտնելը առհասարակ աբսուրդի ժանրից է/:

Բացի այդ, որպես կալանքի հիմք դատավորը դիտարկել է դատական նիստերի ժամանակ Ն.Մալյանի վարքագծի որոշ դրվագները: Սա պարզապես սև հումոր է, քանի որ նախ՝ պետք է հստակ նշել, թե էդ ինչ է արել Ն.Մալյանը նիստի ընթացքում, որ այդքան ՙսարսափեցրել է՚ դատարանին և եթե ինչ-որ սխալ բան է արել, ապա ինչու գեթ մեկ անգամ նույն դատավորը որևէ սանկցիա չի կիրառել և/կամ բանավոր նախազգուշացում չի կատարել: Ընդունենք, Ն.Մալյանը իրոք ինչ-որ մի բան է արել նիստի ընթացքում: Այդ դեպքում, եթե դատավորը նրան չի զգուշացնում վարքագծի ապօրինության մասին, ապա վարքագիծը համարվում է օրինական և ընդունելի: Նորից նշեմ, որ իհարկե ոչինչ էլ չի արել Ն.Մալյանը դատական նիստերի ընթացքում, ինչը թույլ կտար դատավորին գալ նման եզրահանգումների: Նիստերը տեսաձայնագրվել են և հանրության աչքի առջև են ընթացել:

Ինչպես ասում են՝ խոսքերը այստեղ ավելորդ են:

Իսկ քպ-ականներին խորհուրդ՝ ձեր կեղտոտ պատվերները իջեցրեք այն մարդկանց, որոնք հմտացած են նման գործերում: Ու թեպետ ոչինչ չի արդարացնում դատավորին նման որոշում կայացնելու համար, այդուհանդերձ՝ չի կարելի երիտասարդ կնոջը հասցնել այս վիճակի: Անգամ կարմիր կխմերների և նացիստների մեջ կարելի է գտնել ջենտլմենության նշույլներ, ինչն ակնհայտորեն անհնար է դավաճանական խմբակի դեպքում»,- գրել է պաշտպանը։