Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան
Փետրվարի 22-23-ը Երևան կայցելի Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
«Առաջիկայում Հայաստան կմեկնեմ խորհրդարանականների և տնտեսվարողների մեծ պատվիրակության հետ։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան»,- ասել է Լեկորնյուն։