Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ բնակելի տան տանիք է այրվել
Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոն 2 թաղամասում այրվում է բնակելի տան տանիք։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 քմ):