Հավաքվել ենք, որ մեր գյուղը փրկենք, հետո էլ ամբողջ Հայաստանը. տավուշցի փոքրիկներ (տեսանյութ)
Տեղեկություններ կան, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղևորվում Կիրանց. Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ գիշերը ևս փակ են պահելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը (տեսանյութ)
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Տաթև-Լծեն ճանապարհին տեղի ունեցած սողանքից ու լուսանկարներ հրապարակելՀայաստանի իշխանությունները փորձում են իրենց կապիտուլյանտական քայլը ներկայացնել որպես հաջողություն, սա բացահայտ աչքակապություն է. ՀՀԿ ԳՄԱրդեն 15 օր Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը պայքար է` հասնելու բոլոր գերիների ու պատանդների ազատ արձակման. ԹաթոյանԴուք իսկապե՞ս չունեք գոնե 50 տրակտոր, գոնե 50 ավտոբուս, գոնե 50 հոգի տեղերում միաժամանակ բռնկված ցույցերի կոորդինատորներ. Աննա Աբրահամյանը` ընդդիմությանըԳառնիկ Դանիելյանը ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան
«Մարտական եղբայրության» 5 անդամ ձերբակալվել է
Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը. «Մարտական եղբայրություն»
28-ամյա քաղաքացին մետրոյի Զորավար Անդրանիկի կայարանում նետվել է ժամանող գնացքի տակ. մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության
Դիմում ենք դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնել. ՀՀԿ ԳՄ
Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածու է լինելու Նապոլեոն Բոնապարտի հեռավոր ժառանգըԻրանի արտաքին գործերի նախարարը Իրանում խոցված անօդաչու սարքերը համեմատել է խաղալիքների հետՊենտագոնը հերքել է իր մասնակցությունն Իրաքին հասցված հարվածներինԵրևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վերջինի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է․ կա 4 վիրավոր Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ- ոքի ավարտեցին իրենց պարտիաները Հայոց ցեղասպանության ուրացմամբ Փաշինյանը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը. Աշոտյան ՀՀ կառավարությունը գյուղերի բնակիչներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առաջ․ Արման Թաթոյան Երևանում 34-ամյա որդին Ավանում սպանել է մորը, ապա գնացել Կիևյան կամուրջ և այնտեղից իրեն ցած նետել Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը Գուրգեն Մադոյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկում հաղթեց Վլադիմիր Կազիմիրովը իր մասնագիտական հմտությունները ծառայեցնում էր հանուն արդարության. Սերժ Սարգսյան Փաշինյանը կառավարության աջակցությունն է հայտնել 350 գլուխ եղջերավոր անասուն ունեցող ընկերությանը Ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հրդեհ էլեկտրական ենթակայանում Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. Փաշինյան
Հասարակություն

Փորձը ցույց է տալիս՝ կանայք արագ են յուրացնում գիտելիքները, նրանց ներգրավվածությունը կարևոր է․ ՆԳՆ

Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ: Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ 

Իր խոսքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում կանանց ներգրավվածության գաղափարն իրականություն է դարձել միջազգային գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Խոսելով ոստիկանության համակարգում կանանց ներգրավմանն ուղղված քաղաքականության, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ու մարտահրավերների մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար ինչպես հանրային կարծիքն ու վերաբերմունքը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու, թարմացնելու առումով:

«Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, ավելին՝ աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ: Բացի այդ, հատկապես այնպիսի իրավիճակների դեպքում, ինչպիսին ընտանեկան բռնությունն է կամ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունը, կին ծառայողներն ավելի արդյունավետ են գործում։

Ներքին գործերի համակարգի որակական բարեփոխումը շարունակվում է, և համոզված եմ, որ մեր կին ծառայակիցները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլև ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությոնը մեր աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծատիպեր»,-նշել է ՆԳ նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում ընդգծել է, որ Եվրամիության պատվիրակության ուղերձը վերաբերում է կին ոստիկանների ներգրավմանը:

«Կանայք եզակի տեսակետներ են ներմուծում, հմտություններ, որոնք լրացնում և մեծացնում են ցանկացած ոստիկանական ուժի կարողությունը: Կանանց ներկայությունը ոստիկանությունում խթանում է նաև համայնքային անվտանգության ավելի համապարփակ մոտեցմանը, քաղաքացիների բարձրացրած բազմապիսի հարցերի ընկալմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով ՄԱԿ Զարգացման, ինչպես նաև այլ ծրագրերի հետ համատեղ իրականացրած ծրագրին՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ այն մասնավորապես վերաբերում է նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը. ոստիկանության բարեփոխումը ոչ միայն անվտանգության և ապահովության խթանումն է, այլև ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Այդ ծրագրի միջոցով մենք տրամադրել ենք շոշափելի ներդրումներ՝ խթանելու գենդերային հավասարությունը, խթանելու կանանց ներգրավվածությունը ոստիկանության ոլորտում»,-հավելել է Վասիլիս Մարագոսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով ներկաներին, նախ միջոցառմանը սատարելու համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարությանը: Դիմելով համաժողովին ներկա կին ոստիկաններին՝ դեսպանը նշել է. «Ձեր հանձնառությունը, ձեր քաջությունը, ձեր նվիրումը համայնքների անվտանգությանը, իսկապես գովեստի է արժանի, և ձեր ներկայությունը այսօր վկայությունն է առ այն, որ մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել իրավապահ մարմիններում այստեղ՝ Հայաստանում կանանց ներգրավվածության ուղղությամբ, ինչին բոլորս ձգտում ենք մեր սեփական երկրներում»:

ԱՄՆ դեսպանը նշել է, որ բարեփոխումների առանցքային կարևորությունն է վստահության, հաշվետվողականության լավարկումը, արդարադատության ապահովումը բոլոր ոլորտներում: Եթե ծառայողը, պաշտոնյան իր սպասարկման տարածքում վստահություն է վայելում, ապա նա այդպիսով կարող է ամրապնդել համակարգի հանդեպ վստահությունը, արձագանքել բնակչության կարիքներին:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ միջազգային կառույցների համագործակցությամբ իրականացված միջոցառումներին:

«Ներքին գործերի նախարարությունը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը միավորում են իրենց ջանքերը՝ կոնկրետ այս օրակարգին թիրախավորելով: Եվ ես վստահ եմ, որ որևէ խնդիր չի կարող վրիպել և մնալ չհասցեագրված: Գենդերային հավասարությունը հիմնարար մարդու իրավունք է, միևնույն ժամանակ դա նաև համընդհանուր ճանաչում ունեցող փաստ է, որ գենդերային հավասարությունը և կանանց ավելի մեծ մասնակցությունը շահավետ են կոնկրետ սոցիալ-տնտեսական առումով: Կանանց մասնակցությունը մասնավոր հատվածում ավելի մեծ բազմազանություն և որակ է ապահովում նաև քաղաքակրթության մշակման գործընթացում»,-ներկայացրել է Նաթիա Նացվիշվիլին: