Հնարավո՞ր է վստահել Ադրբեջանին․ Փաշինյանի պատասխանը
Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների պատմությունը խորը անվստահության հիմքով է։ Մենք ակնհայտորեն չենք վստահում միմյանց։ Այդ մասին France24-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոքր քայլերով վստահություն կառուցել․ «Այս պրոցեսում է, որ մենք խոչընդոտներ ունենք։ Հարց է՝ արդյո՞ք մենք պատրաստվում ենք քայլ-քայլ միմյանց փոխադարձ խոսքին վստահենք ու հավատանք։
Բանակցությունների ընթացքում շատ բան կոնստրուկտիվ է, բայց հետագայում միշտ չէ, որ դրա իրականացումը տեսնում ենք»։