Շփվո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ․ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական հարաբերություններից

«Մենք դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներ ենք ունեցել, խոսել ենք»։ Այդ մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը` նշելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը միջպետական հարաբերությունների մեջ են․
«Հայաստանը և Ռուսաստանը ունեն երկար հարաբերությունների պատմություն, այդ պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ, և մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»,- ասել է Փաշինյանը։