Խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները կվերսկսվեն. մոտ օրերս հանդիպում կլինի. Բայրամով

Չնայած բանակցություններում որոշակի ընդմիջմանը, խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները շարունակվում էր։ Այս մասին, APA-ի փոխանցմամաբ, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվեց վերսկսել խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումները, և ծրագրվում է առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ֆիզիկական հանդիպում»,–ասել է Բայրամովը։