Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
ԱԱԾ-ից հաստատել են սահմանապահ զորքերում զինծառայողի մահվան փաստը
Փաշինյանը ՊԵԿ նախագահին Իրան է գործուղում Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Վարազդատ Լալայան Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Պուտինին ուղղված ուղերձներով
Քաղաքականություն

Մեծ խառնաշփոթի փուլ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Մյունխենից և Փարիզից հետո Հայաստանի համար նոր իրականություն է ձևավորվել։ Մեկ հոգին կայացնում է միակամ ճակատագրական որոշումներ. նրա մոտիվացիաները պարզ չեն, ու այս պահին նրա ձեռքը բռնելու ու զսպման մեխանիզմ չկա։ Սա նշանակում է, որ առժամանակ նա անելու է այն, ինչ ուզում է։

Սա ուղղակի պարտադրում է, որ դեռևս քիչ թե շատ կենսունակ շրջանակները դառնան համարժեք այդ Նորին։ Կհասկանանք պարտադրանքը, թե ոչ՝ այլ հարց է։ Շարունակել հին իներցիայով՝ սպասելու ենք աղետի հերթական սերիային, որի ոչ ծավալները, ոչ հետևանքները գուշակել հնարավոր չէ։
 
 Նոր իրականության պարամետրերը
 
-  Հայաստանը դառնում է խոշոր տերությունների բացահայտ բախման թատերաբեմ։ Նիկոլը տարածաշրջանային ցլամարտի ձևաչափը դարձնում է 2+1՝ Ադրբեջան, Թուրքիա + Ռուսաստան։ Հերթում Իրանն է։ Եթե մինչ այս ուժային կենտրոնների հակամարտությունը Հայաստանում գնում էր քիչ թե շատ սուվերեն երկրի և խաղի կանոնների պահպանմամբ, ապա հիմա դա չի լինելու։ Բախման ցանկացած դրսևորում տեսնելու ենք, և այդ ծայրահեղ վտանգավոր նոր խաղի կանոնի հեղինակը Հայաստանն է։
-  Ներքին խառնաշփոթ. ներքին բազմապիսի, բազմավեկտոր այլանդակ պրոցեսներ, խմորումներ։ Պետության ներքին հոմեոստազը խաթարվել է։
-  Ով ում հետ ինչ հաշիվ ունի՝ փորձելու է պարզել։ Հին-նոր հարցեր, բիզնես, անձնական, և այլն և այլն։ Պատահական չէր օրեր առաջ մեծ խումբ արցախցիների ուղղորդումը ունևոր արցախցիների դեմ։ Պարարտ հող կա, էմոցիոնալ ֆոն կա. թիրախներ կգտվեն, կնշանակվեն, կձևակերպվեն։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Նույնը լինելու է զուտ ներհայաստանյան կապիտալի և թիրախների հանդեպ։ Ցինիկ չհնչի, բայց այս փուլում կենդանի մնալն արդեն ձեռքբերում է։
-  Հրեշավոր մեղադրանքների ուժգնացում՝ սկսած մակրոթեմաներից. «ով բերեց Նիկոլին», «ով հանձնեց Արցախը» մոտիվներից մինչև՝ ով որ զինվորի մահվան պատճառ դարձավ։ Սա ցանկացած քանդվող, «սիրիացման գնացող» երկրի ներքին բովանդակությունն է։
-  Պետական համակարգը սկսելու է մի պահից «սբոյներ» տալ։ Գնալու են տոտալ աշխատանքային իմիտացիայի։ Ռեպրեսիաները է´լ ավելի կարագացնեն պրոցեսը։ Այսօր արդեն որևէ նորմալ մարդ չի ուզում այս իշխանության հետ աշխատել։
-  Ռեպրեսիվ համակարգն աշխատելու է անվերահսկելիորեն։ Ով ում ուզեց՝ բռնել է տալու։
 
Հասարակությունը մնացել է անտեր
 
Իշխանության արկածախնդրությունը միշտ հանգեցնում է պետության արտաքին խոցելիությանը և ներքին անտերությանը։

Նման իրավիճակում անտերությունն ու անպաշտպանությունը գրեթե հոմանիշներ են։ Ոչ ոք Հայաստանում իրեն պաշտպանված չի զգալու, մյուս կողմից՝ սա դառնում է բոլորին միավորող գործոն։
 
a.  Հարուստներն էլ են անպաշտպան, աղքատներն էլ,
b.  Նիկոլին ձայն տված 680 հազարը մնացել է անտեր,
c.  270 հազարանոց ընդդիմադիր որակյալ ընտրազանգվածը մնացել է անտեր,
d.  Չքվեարկածները, տանը մնացածները, «քաղաքականությամբ չզբաղվողները» մնացել են անտեր,
e.  ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ մնացել է անտեր, բայց դեռևս չի գիտակցում,
f.   Հայաստանցին մնացել է անտեր, արցախցին մնացել է անտեր, սփյուռքը մնացել է անտեր,
g.  Մեծ հաշվով, պետությունը մնացել է անտեր ու անպաշտան։ Սա ահռելի ռիսկերով իրականություն է։
 
Արագ հետևություններ.
 
1.  Ճիշտ հասկանալ նոր իրականության ողջ ռիսկայնությունը,
2.  Վերաձևակերպել ընդդիմություն գաղափարը և գնալ արագ վերակազմավորման։ Չկառչել առկա ձևաչափերից ու չհաշվարկել հաջորդ իշխանության մեջ սեփական մասնաբաժինը։ Հաջորդ իշխանության պետությունն ուղղակի կարող է չլինել։
3.  Սկսել ներհանրային հաշտեցման և միջընտրազանգվածային երկխոսություն։ Հին ընտրազանգվածներն արդեն պատմություն են, և չի կարելի հասարակության մասին ունենալ այդ հին պատկերացումները։ Հետևաբար՝ հաշտություն, ներքին երկխոսություն՝ բոլոր մակարդակներով, բոլորը բոլորը բոլորի հետ։ Պետական համակարգի, ՔՊ-ի, փողոցի, ուժայինների։

Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է։ Այսօր բոլորիս թիվ մեկ խնդիրը, միավորող իդեան նոր իշխանության ձևավորումն է։ Այդ ճանապարհին պետք է գտնել ու համագործակցել բոլոր բնական դաշնակիցների հետ»։