Հայաստանում մեկ շաբաթում 19 անձ վարակվել է կարմրուկով
Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը 1 շաբաթում ավելացել է 19-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացված է 7 անձ,դուրս է գրվել 77-ը»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 100 դեպք է արձանագրվել։ Վարակվածներից 72-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ։