ՄԻՊ աշխատակազմը մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ աշխատաժողովին․ այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից
Փետրվարի 24-25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մասնակցել է թիմակառուցման վերաբերյալ (team building) աշխատաժողովին, որի նպատակն էր բարձրացնել աշխատակիցների համախմբվածությունը և արդյունավետությունը՝ համատեղ առաջադրանքներ կատարելով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Կազմակերպվել են թիմային աշխատանքներ՝ ուղղված անձնային որակների բացահայտմանը, թիմային աշխատանքի հմտությունների և աշխատակիցների միջև արդյունավետ փոխգործակցության զարգացմանը։
Միջոցառման շրջանակներում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, «2023 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։