«Հանրային հեռուստաընկերության» հաղորդման մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները, գրում են լրատվամիջոցները։
«Ծեծկռտուքի վերաբերյալ երկուսն էլ հաղորդում են ներկայացվել ոստիկանություն: Համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։