Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են զինադադարի և պատանդների փոխանակման պայմանների շուրջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները և իսրայելցի պաշտոնյաները պայմանավորվել են Գազայի հատվածում հակամարտությունում առաջարկվող զինադադարի, ինչպես նաև իսրայելական պատանդների փոխանակման շուրջ իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
«Զինված հակամարտության կողմերը համաձայնության են եկել զինադադարի տևողության, ինչպես նաև պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման սխեմայի շուրջ», - ասվում է զեկույցում:
Al Hadath-ի աղբյուրները, չմանրամասնելով, հավելել են, որ վերջնական համաձայնության համար անհրաժեշտ է որոշում կայացնել Գազայի հատվածի հյուսիսից իսրայելական զինված ուժերի դուրսբերման և անկլավից այս տարածք խաղաղ բնակիչների վերադարձի վերաբերյալ։