Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման մասով նոր հանդիպման մասին որոշում են կայացրել
Հայաստանն ու Թուրքիան որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման հարցով հերթական հանդիպման անցկացման մասին, ամսաթիվը եւ վայրը կհամաձայնեցվեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:
«Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել։ Ամսաթվի եւ վայրի վերաբերյալ կորոշենք», - ասել է Քըլըչը։