ԱՄՆ-ը դարձել է հիմարների երկիր. ԹրամփՊենտագոնը Կիևին խոստացել է ռազմական օգնության նոր խմբաքանակԻնչո՞ւ Ադրբեջանը չի ստուգել սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում Շիրակում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ զոհ ու վիրավորներ կան Գյումրիում հրդեհ է բռնկվել, երկու մարտական հաշվարկ է մեկնել Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ․ «Հետք» Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Երիտասարդի երազանք» ընթրիքից Ծանրորդ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած Խաբված մարդիկ իրենց դառը ճակատագրով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը. Ֆարմանյան Ձեզ բացակա չենք դնի․ Բերդում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել «Արժանապատիվ աշխատանք. դեպի սոցիալական արդարություն»․ Հայաստանում միջազգային համաժողով կանցկացվի Նոյեմբերի 3-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին․ մրցույթ է հայտարարվել Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշ է Կենսաբազմազանության հարցերով Կողմերի համաժողովը ընդունելու պայքարում ՀՀ-ն առաջ է անցել Ադրբեջանից 4 ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից Ի՞նչ անել, եթե ախտորոշվել է հեպատիտ Ց․ Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, Ոստիկանության բարեփոխման ծրագիրն են քննարկում Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի ունեցավ, երբ նա սկսեց քննադատել իշխանություններին «Հեռացի'ր, հեռացի'ր». ընդհատվել է «Նոա»-«Ուրարտու» խաղը, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Այն, ինչ անում է Ադրբեջանը Արցախում, մշակութային զտում է․ Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է
«Է հա, ինչքա՞ն 100 դրամանոց կարանք տանք»․ 100 դրամանոցի ծրագիրը քաղաքացիների մոտ լարվածություն է առաջացրել
ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 1967 թ․-ի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը․ պատմական ակնարկ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար․ Իրանի ԱԳ նախարար Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կրկին դասային աստիճան է շնորհվել Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին Աննա Հակոբյանը 62 միլիոն դրամ է հավաքել ընթրիքի արդյունքում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր «Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին Կանոնակարգը Երևանի և Բաքվի համար ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ին, քննարկել են երթուղիների հարցերը
Գրիգորյանը և Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման իրականացման հատվածների հերթականության հարցերը
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները մանկասայլակի մեջ հայտնաբերել են բջջային հեռախոս և այլ արգելված իրեր «Opel»-ը Նորամարգ գյուղի գերեզմանների մոտ հայտնվել է ջրանցքում. վարորդը մահացել է Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գեղարքունիքի մարզում հոկտեմբերին ծնվել է 161 երեխաՀիմնանորոգվում է Ճամբարակի Թթուջուր բնակավայրը Բերդի տարածաշրջանի հետ կապող ճանապարհըԼույս չի լինի Երևանում և 5 մարզում Առանձին շրջաններում նոյեմբերի 3-4-ին տեղումներ կլինեն ձյան տեսքով Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները․ Սամվել ՖարմանյանԳնել Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է թափառող շների խնդիրըՀայաստանը Չեխիայում նոր ռազմական կցորդ ունի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Իսրայելական բանակը 24 ժամում հարվածներ է հասցրել Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի 200 օբյեկտներինՍկսվում է Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկում է ջրծաղիկի պատվաստումների ծրագիրը, առաջնահերթությունը կտրվի զորակոչիկներին. նախարարԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել նաև ռուբլին

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը․ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Հայկական դիվանագիտության ամոթի օրը

Մարտի 2-ին, երբ թուրքական Անթալիայում Հայաստանի արտգործնախարարն ու ընկերակիցները դիֆերամբներ էին ձոնում հայ-թուրքական չգործող հարաբերությունների, ընթացքի ու ապագայի մասին, Հայաստանում, Կառավարության 2012 թ.-ի որոշմամբ, պաշտնապես նշվում էր Հայ դիվանագետի օրը։

Ցավոք, մասնագիտական տոնին չեղած շնորհավորանքներին զուգահեռ Անթալիայում ու դրանից առաջ էլ Բեռլինում հերթական անգամ նորանկախ Հայաստանի դիվանագիտության երեսնամյա պատմությունն իջեցնում էին շրիշակից էլ ցածր մակարդակի։

Միայն մի քանի փաստի արձանագրում.

Նիկոլական իշխանությունը գլխատեց հայկական դիվանագիտական ընտանիքը, տասնյակ փորձառու դիվանագետներ ոչ միայն դուրս են մնացել համակարգից, այլեւ՝ հրապարակային ընդդիմանում են ներկայիս վիճակին։

Բեռլինում, Ադրբեջանի հետ բանակցություններին նստած հայկական թիմում եղածներից որեւէ մեկը չունի դիվանագիտական փոքր ի շատե երկարատեւ փորձառություն։

Ավելին՝ Արարատ Միրզոյանի ընկերները՝ փոխնախարար (ծառայությունից խուսափած) Արարատ Կոստանյանն ու Դավիթ Կաապետյանը նրա հետ ճանապարհորդում են 2018-ի ցույցեր-փոխվարչապետ-ԱԺ նախագահ-ԱԳ նախարարություն երթուղով։

Դե, Ռուբեն Ռուբինյանն ու Գերմանիայում ներկայիս դեսպանն էլ՝ ոնց պատահի, ոնց Նիկոլը հանձնարարի։

Անփորձների այս շրջանակում դիվանագիտական համակարգային հիշողության բացակայության պայմաններում է, որ Ռուբինյանը անցյալից անտեղյակ հայտարարություններ է անում ու փոշիացնում անգամ անցնող երեսնամյակի դիվանագիտական ձեռքբերումները։

Փառամոլությամբ աննախադեպ հայտարարում, թե 2023-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով 30-տարվա մեջ առաջին անգամ բացվեց հայ-թուրքական սահմանը։ Չգիտենալով, որ այդ սահմանը պարբերաբար բացվել է, անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Անգրագիտությունն այնքան է իշխում, որ Ռուբինյանն Անթալիայում չի էլ գիտակցում, որ Թուրքիայի հետ սահման բացելու հարց չկա, Անկարան է 1993 թվականին փակել սահմանը եւ իրենք պետք է բացեն։

Այնքան անգրագետ են գործել, որ փոշիացնելով հայկական դիվանագիտության ողջ վաստակը, անցնող տարիներին թույլ են տվել ու հիմա էլ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերով ու որոշմամբ համաձայնվում են տարածաշրջանում Թուրքիայի գերիշխող դիրքի պաշտոնականացմանը։

Անգրագետների ու փառամոլների այս բանակը փոշիացրեց հայկական դիվանագիտության ողջ աշխատանքը եւ համակերպվել ու ընդունել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ամբողջովին փոխկապակցված են Թուրքիայի հետ հարաբերությունների հետ, ընդունում են թուրքական նախապայմանները եւ պատրաստ են հնազանդորեն խաղի այդ կանոններով քարշ գալ։

Դեռ որքան դիվանգիտական ջանք ու աշխատանք է պահանջվելու, որ հնարավոր լինի (եթե հնարավոր կլինի) ուղղել սխալները։

Սիրելի դիվանագետ ընկերնե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնը։

Այսօր խոստացեք, որ անգրագետների հեռացումից հետո, Հայրենիքի կանչով, նեղացվածությունը մի կողմ եք դնելու ու նորից շարք եք վերադառնալու, որ ներքին թշնամու ու անգրագետի ավերը շտկեք, շտկենք միասին:

Հ.Գ. լուսանկարներում՝

1992 թ. մարտի 2, Նյու Յորքում, ՄԱԿ կենտրոնակայանի դիմաց պաշտոնապես բարձրացվում է Հայոց Եռագույնը:

2018 թ. հունիսի 29, Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան մոտ ԱՄՆ-ում 1918-1920 թվականներին Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրիի բացման արարողությունը»: