Արարատ Միրզոյանի հետ Ալմաթիում բանակցությունները խաղաղության գործընթացի կարևոր մաս են. Բայրամով
Ադրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Բաքուն է նախաձեռնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը. ԱլիևԻրավիճակը գլխիվայր է փոխելու, վստահորեն. քաղաքագետ Մայիսի 18-ին «Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարանը բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն. ԿԳՄՍՆՈստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները. Տիգրան Աբրահամյան Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին առանց պաշտոնի չի թողել
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը՝ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում (տեսանյութ)
Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով մեկնել է ՈւկրաինաԼրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Միացե՛ք, որ փոխենք». «Մայր Հայաստանը» կոչ է անում բոլոր մարզերի ավագանիներին միանալ իրենցԿենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերովՍոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել. քրվարույթ է հարուցվելԻսկ եթե պարտվի, շատ ավելի վատ կլինի, վստահ եմ, որ չի պարտվելու. Դավիթ ԱմալյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով են ողջունել ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումըՄասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներՔոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց շարժման ֆինանսավորման մասին«Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (տեսանյութ)Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ ԾառուկյանԱզատությունից զրկված մարդն ունի հետևյալ պարտադիր իրավունքները․ Արման ԹաթոյանՎրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. ԿոբախիձեԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է
ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206Կան փակ ճանապարհներ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվելԱմերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում էԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղՍպասվում են տեղումներ
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չեն խանգարում․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»  Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Մամուլ

Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունն իրականացնող դատավոր Արթուր Մկրտչյանը առաջիկա ամիսներին կփոխատեղվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և նրան այդ գործով կփոխարինի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Տեղեկացրել էինք, որ թեմայի հետ կապված նաև գրավոր հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ:

Եվ ահա, Դատական դեպարտամենտից ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի 20.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-281-65 որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման վերաբերյալ պատճառաբանված դիմումները: Դիմումներում ներկայացված պատճառաբանությունները պարունակում են դատավորների անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ:

Դատավոր Արթուր Մկրտչյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից չի քննարկվել, քանի որ վերջինս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել է քննարկել իր և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի պաշտոնների փոխանակման հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը 20.03.2024 թվականին հրավիրված դռնփակ նիստում ուսումնասիրել է ներկայացված դիմումները և անցկացրել է խորհրդակցական սենյակում բաց քվեարկություն: Խորհրդակցական սենյակում անցկացված քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման պատճառները համարելով հիմնավոր, որոշում է կայացրել պաշտոնների փոխանակման դիմումները բավարարել:

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի 26.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-72 որոշմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը գործուղվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»:

Այսինքն, դատավորներին տեղափոխելու այս անհասկանալի օպերացիան ավելի վաղ է սկսվել. մեկ ամիս առաջ՝ 2024 թ. փետրվարի 14-ին Արմավիրի մարզի դատավորին գործուղել են Սյունիքի դատարան, որպեսզի ստացվի, որ Երևանի և Սյունիքի դատավորներն են փոխանակվում պաշտոններով, մինչդեռ իրականում Վահե Ջիվանյանը այլ դատարանի դատավոր է։ Ընդ որում, Վահե Ջիվանյանը Սյունիքի մարզ գործուղվել էր «դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության» հիմքով, իսկ մեկ ամիս անց, չնայած այդ օբյեկտիվ հանգամանքներին, Սյունիքի դատարանում նշանակված նոր դատավորը միանգամից «լքում է» դատարանը։ Ստացվում է, որ վախենալով այն աղմուկից, որը կարող է բարձրանալ այս խիստ կասկածելի տեղափոխությունների արդյունքում, ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել Երևանի դատարանում։

Այս համատեքստում էլ հենց ԲԴԽ-ն շրջանցել է մեր այն հարցը, թե արդյո՞ք դատավոր Արթուր Մկրտչյանը, որի 65 տարին լրանում է ս.թ. հունիսի 21-ին, այլ դատարան տեղափոխվելու պարագայում օբյեկտիվորեն կհասցնի որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Ըստ այդմ, այս ամենից հետո առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն է այս ամենի տրամաբանությունը և իրական դրդապատճառը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում