Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է
ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206Կան փակ ճանապարհներ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվելԱմերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում էԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղՍպասվում են տեղումներ
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չեն խանգարում․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»  Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկաՎաղը կգնամ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, հետո` 3-րդ մաս. Սրբազանը նշեց երթուղին (տեսանյութ) Զգուշացնում եմ ԵՊՀ ռեկտորին և նրա տեղակալին՝ չափներդ չանցեք. Սրբազան (տեսանյութ) Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ) Մինասյանը չներկայացավ պարգևատրմանը Արարատ-Արմենիայի հետ գավաթը նվաճելուց հետո. ի՞նչ հետևանք կլինի «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ժողովու'րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) ՀՀ-ում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ որոշել է գյուղեր հանձնել Ադրբեջանին․ IRNA-ի անդրադարձը
Մամուլ

Վահե Գրիգորյանը Սեդա Սաֆարյանին ու Հրայր Թովմասյանին հեռացրել է քննությունից

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին վերաբերող Մարտի 1-ի քրեական գործին իշխանությունները կրկին ցանկանում են ընթացք տալ։ Այս գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ 1998 թվականին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասի եւ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերի, ինչպես նաեւ 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը ստուգելու հարցով։

Վերոնշյալ հոդվածները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաձեւակերպմանն ու փոփոխմանը։ Այսինքն՝ ստացվում է հետեւյալ իրավիճակը․ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Մարտի 1-ի գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ նա 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգ էր բռնի տապալել։ ՍԴ-ի այդ որոշումից հետո քրեական գործը կարճվեց, բայց դատախազությունը չի ուզում հանձնվել եւ փորձում է Քոչարյանին Մարտի 1-ի գործով այլ մեղադրանք առաջադրել, այսինքն, եթե Քոչարյանի՝ 2008 թվականի գործողությունների անունը դրել էին «սահմանադրական կարգի բռնի տապալում», որպիսի մեղադրանքը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական, ապա հիմա փորձում են այլ անուն տալ դրան ու կրկին քրեական հետապնդում սկսել, ասենք՝ կարող են անվանել «պաշտոնեական դիրքի չարաշահում» կամ մեկ այլ բան, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը, որի սահմանադրականությունը պետք է ստուգվի, դատախազությանը թույլ չի տալիս մեղադրանքը փոփոխել, քանի որ այդ հոդվածը սահմանում է, որ «Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում՝ նաեւ խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»։ Իսկ եթե մինչեւ դատավորի՝ խորհրդակցական սենյակ գնալը չի փոխել մեղադրանքը, այլեւս անհնարին է դա անել: Եվ մարդուն նույն արարքի համար չի կարելի երկու անգամ դատել: Վճռաբեկի կողմից վիճարկվող մյուս հոդվածներն էլ այն մասին են, որ եթե մեղադրանքը հակասահմանադրական է ճանաչվում, ապա մեղադրյալի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ։

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Սեդա Սաֆարյանին հեռացրել է գործի քննությունից, քանի որ Սեդա Սաֆարյանն այլ դատարանում մասնակցել է այս գործի քննությանը, իսկ Հրայր Թովմասյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։ ՍԴ մեր աղբյուրը փոխանցեց, որ այս հարցը ՍԴ-ում Վահե Գրիգորյանն է բարձրացրել, այսինքն՝ նա է նախաձեռնել, որ Հրայր Թովմասյանն ու Սեդա Սաֆարյանը հեռացվեն գործ քննությունից։ Բանն այն է, սակայն, որ եթե Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի, ապա նույն Վահե Գրիգորյանը եւս այս գործով շահագրգիռ կողմ է, քանի որ նա էլ եղել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը։

Մարտի 1-ի գործով պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում դատախազությունը։ «Ես չեմ պատկերացնում, թե իրենք ինչ արդյունք կարող են ունենալ, որովհետեւ եթե անգամ ՍԴ-ն ասի, որ այդ հոդվածները հակասահմանադրական են, որովհետեւ դատախազին նման լիազորություն չեն նախատեսում, ապա այդ պարագայում դա ոչ թե պետք է մեկնաբանել, որ դատախազն ունի լիազորություն, այլ այդ օրենքը պետք է փոփոխության ենթարկել։ Այդ օրենքն արդեն գոյություն էլ չունի, որովհետեւ նոր Քրեական դատավարության օրենսգիրք ունենք»,- ասաց Խուդոյանը։