Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկաՎաղը կգնամ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, հետո` 3-րդ մաս. Սրբազանը նշեց երթուղին (տեսանյութ) Զգուշացնում եմ ԵՊՀ ռեկտորին և նրա տեղակալին՝ չափներդ չանցեք. Սրբազան (տեսանյութ) Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ) Մինասյանը չներկայացավ պարգևատրմանը Արարատ-Արմենիայի հետ գավաթը նվաճելուց հետո. ի՞նչ հետևանք կլինի «ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ժողովու'րդ ջան, քանի անձրև է դրսում, եկե'ք միասին «Տեր ողորմեա»-ն երգենք, աղոթք անենք. Սրբազան (տեսանյութ) ՀՀ-ում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որ որոշել է գյուղեր հանձնել Ադրբեջանին․ IRNA-ի անդրադարձը Եկեղեցին ժողովրդի հետ է, հայրենիքի փրկությունը եթե քաղաքականություն են համարում, դա իրենց պրոբլեմն է (տեսանյութ) «Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ` առանց հանրային համերաշխության»․ ՄԻՊ Սրբազան պայքարի՝ տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակը կոտրել է կարծրատիպեր․ Ոսկանյան Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՆեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ)«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ (տեսանյութ) Քաղաքաշինության և Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն քաղաքաշինության ոլորտի թվայնացման ուղղությամբ Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ (տեսանյութ) ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 39 վթար. 2 մարդ կյանքից զրկվել է, 50-ը՝ վիրավորվելԻնչ ունենք այս պահին. Վահե ՀովհաննիսյանԲողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելՀԱՄԱՍ-ը գաղտնի փաստաթուղթ է հանձնել Թուրքիային
Ճարտարապետների պալատի խորհուրդը ժամանակին չունեցավ մյուսների քաջությունը` հրաժարական պահանջելու. ինչու Բագրատ Սրբազանը «մոռացավ» պալատը
25-ամյա Վաժան հետախուզվում էր ԳԴՀ իրավապահների կողմից. Նրան գտել են ԲագրատաշենումԱրթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին․ փաստաբան
Մամուլ

Բուհերը Ակադեմիական քաղաքի մասին ասելիք չունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաեւ Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։

Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերեւս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։

Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձեւակերպված որոշում։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ:

Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եւ երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է»:

Հաջորդ պատասխանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից ստացանք, որ դեռ քննարկումներ են տեղի ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ հրավիրվել է ընդլայնված կազմով Գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Վերոհիշյալ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկներով կձեւավորվի բուհի տեսլականը։ Սեփական տեսլական չունի նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը. «Երբ որոշում կկայացվի այն մասին, որ Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի, եւ եթե մենք ունենանք այդ առիթով ասելիք, անշուշտ որեւէ կաշկանդվածություն չենք ունենա այն արտահայտելու, այդ թվում՝ նաեւ Ձեր մատնանշած սահմանադրական հոդվածի համաձայն»:

Ակադեմիական քաղաքի գաղափարը մերժող համալսարանների պատասխաններից հետո ԵՊՀ-ն ուղարկեց հստակ որոշում. «Երեւանի պետական համալսարանը ներգրավված է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներում: Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, եւ այս տեսանկյունից Ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն: Ինչ վերաբերում է բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, պետք է նշել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մարտի 20-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է թեմայի մասին՝ ըստ էության անդրադառնալով թե՛ վարչապետի հայտարարությանը, թե՛ հավատարմագրման գործընթացին»:

Հիշեցնենք նաեւ, որ օրերս, երբ Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր, АrmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Բրյուսովը իր ուրույն տեղը կունենա բուհերի խոշորացման ծրագրում։ Ստացվում է, որ նախարարությունը հնարավորություն է տալիս բուհերին անել առաջարկ, սակայն գրեթե ոչ մի բուհ չունի ձեւավորված կարծիք եւ տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ։ Ո՛չ հստակ այո կա, ո՛չ էլ հստակ ոչ։ Հենց ապակողմնորոշվածությունն էլ մեր կրթական ոլորտի իրական մոլախոտերից մեկն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: