«Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ) Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը՝ ոստիկաններով շրջապատված Օպերայում, խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Արցունքաբեր գազեր, մահակներ, սաղավարտներ ու վահաններ. ոստիկանները՝ Օպերայի մոտ (տեսանյութ) Էս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Տավուշի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Արցախի ղեկավարության հետ ինքը հաց է կերել, ասում էր 2 ամիս համբերե'ք. սա հանցանք է, մեղք. Սրբազան (տեսանյութ) Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԹուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրելՆոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածումԴատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի. Դատական դեպարտամենտՀայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետինՔաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. կասկածյալը ևս հնդիկ էԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Փաշինյանը ժամանեց միջոցառման անցկացման վայր` հազարավոր ոստիկանների պաշտպանության և բողոքի ակցիաների ձայների ներքո (տեսանյութ)
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարինՎաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորըՓաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ ՍուրենյանցՄատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՍտրասբուրգՇարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղելԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըԻշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան«Հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները 4 կետերից շարժվում են Ազատության հրապարակ. ուղիղՔաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂՈրևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասինՌուսական կողմը չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից
Թող սուտ տեղեկություն չտարածեն, իբր կիրանցեցիները գոհ են և ուրախ․ տեղացիները՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցը կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում․ ոչ ոք իր երեխային դպրոց չի ուղարկի․ Կիրանցի համայնքապետՀարցումները ցույց են տվել՝ ինչպե՞ս են մարդիկ տեսնում Փաշինյանի հեռացումը և ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում. GALLUP (տեսանյութ)Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Հարցվածների 60 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, ՔՊ-ն արձանագրել է նվազագույն արդյունքը. Gallup (տեսանյութ)
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարանԻնչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. քաղաքագետՍամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս ՀակոբյանՀանրապետության բոլոր ոստիկաննները խմբերով շարժվում են Օպերա՝ պաշտպանելու իշխանությանների․ ՈւՂԻՂԺամը 15:30 կլինենք Կոնսերվատորիայի դիմացի այգում, «դիմավորելու» նիկոլ փաշինյանին. Մետաքսե Հակոբյան
Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն. Դանիել Իոաննիսյան
Ռուսաստանը Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությանը մեղադրել է հակառուսական գործունեության մեջԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերումՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները
Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, զանգվածային ձերբակալություններ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա (տեսանյութ)
ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Դավիթ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը. Շարժումը ևս մեկ անգամ կոչ է անում լինել նախապես նշված վայրերում
Մամուլ

Ադրբեջանի նավթի պաշարները սպառվում են․ 5-6 տարի հետո կկանգնեն լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ

«Հրապարակ»–ը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանի նավթի պաշարների սպառման մասին տարբեր հրապարակումներ եղան։ Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին հարցրինք` արդյոք Ադրբեջանի նավթի պաշարները մո՞տ են սպառվելուն, եւ դա ի՞նչ հետեւանք կունենա մեր տարածաշրջանի վրա:

- Ադրբեջանում վերջին 2-3 տարիներին նավթի արդյունահանման տեմպերը շատ մեծ արագությամբ են նվազում։ Եթե նախկինում տարեկան 3 տոկոս արագությամբ էին նվազում, ապա վերջին 2-3 տարում՝ գրեթե 15 տոկոսով։ Դա լուրջ խնդիր է իրենց համար, որովհետեւ, եթե 10 տարի առաջ իրենք տարեկան 50 միլիոն տոննա նավթ էին արդյունահանում, ապա անցած տարին ամփոփել են 30 միլիոն տոննայով, այսինքն՝ մոտավորապես 40 տոկոս, ընդհանուր առմամբ, նվազում ունեն։ Այս տեմպերը եթե իրենք չկարողանան կանգնեցնել, 5-6 տարի հետո կկանգնեն լուրջ կատաստրոֆայի առաջ, որովհետեւ 5-6 տարի հետո մի 30 տոկոս ավելի պակաս կլինի արտահանումը, քան այսօր է։ Այսինքն՝ նույնիսկ եթե իրենք ամբողջն արդյունահանեն եւ վաճառեն, դա չի հերիքի իրենց պետական բյուջեն կատարելու համար։ Այդ առումով, այո, իրենք լուրջ խնդիրներ ունեն։

- Արդյունահանման պակասելը նավթի պաշարների պակասելու հե՞տ է կապված։

- Այո, պաշարներն են պակասում, բացի այդ, նախկին տարիներին շատ ագրեսիվ քաղաքականություն էին վարում նավթի արդյունահանման համար, իրենց նույնիսկ շատ փորձագետներ զգուշացրել էին, որ այսպիսի տեմպերով չի կարելի արդյունահանել, բայց քանի որ իրենք միշտ ֆինանսական շատ լուրջ խնդիրներ են ունեցել, դա անում էին, որ կարողանային այդ խնդիրները փակել։

- Եվրամիության հետ հայտնի պայմանագիրն այդ խնդրից իրենց չի՞ ազատում։

- ԵՄ-ի հետ իրենք գազի մատակարարման պայմանագիր են կապել։ Գազի արդյունահանումն իրենց մոտ ավելին է, բայց գազն այդքան եկամուտ չի բերում, որքան նավթը։ Իրենց եկամտի հիմնական աղբյուրը նավթն է։

- Արցախի եւ Հայաստանի վրա հարձակումները կարո՞ղ ենք կապել էներգետիկ անվտանգային խնդիրների հետ։

- Գիտեք, շատ բաների հետ կարելի է կապել։ Եթե դիտարկենք այն պատերազմները, որ իրենք վարել են մեր դեմ՝ թե՛ 2016-ի քառօրյան, թե՛ 2020-ի 44-օրյան, այդ երկու պատերազմներն էլ համընկել են նավթի ցածր գների հետ։ Այսինքն՝ նավթի գինը համաշխարհային շուկայում ընկնում է, իրենց եկամուտները կրկնակի, եռակի նվազում են, իրենք իրենց ագրեսիվ գործողությունները սկսում են Հայաստանի դեմ։ Այսինքն՝ այդ համընկնումը կա ու որոշակի սոցիալական խնդիրների մասին է խոսում։ Միայն դրանով չի բացատրվում, այլ պատճառներ էլ կան, բայց սա կարեւոր պատճառներից մեկն է։

- Տեսակետ կա, որ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրենց ոտնձգություններն էլ այլ հիմք ունեն` ուզում են իրենցով անել մեր հանքավայրերը, որ նավթի պաշարների սպառման դեպքում կարողանան ֆինանսական հոսքերով իրենց ապահովել։ Որքանո՞վ են իրական այս տեսակետները։

- Չգիտեմ, չեմ կարող ասել։ Իմ կարծիքով, իրենց այդ ագրեսիվությունն ավելի շատ կախված է մեր այսօրվա գործող քաղաքական ռեժիմի թուլամորթությունից, քանի որ անողնաշար մարդիկ են նստած իշխանության, ինչը նրանք մաքսիմումով օգտագործում են։ Չեմ կարծում, որ այն հանքերը, որ կան Հայաստանում, այդքան եկամտաբեր են։

- Ուսումնասիրություններ կա՞ն, թե որքան ժամանակ հետո Ադրբեջանում այլեւս չեն կարողանա նավթ արդյունահանել։

- Ըստ British Petrolium-ի ուսումնասիրության՝ իրենք տալիս են 20 տարի ժամանակ։ Հիմա իրենք 30 միլիոն տոննա ունեն, եթե 5 տարի հետո այդ 30 միլիոն տոննան դառնա 20 միլիոն, արդեն իրենց համար ոչ թե ճգնաժամ, այլ աղետ կսկսվի։

- Ներքին բախումներ եւ այլն։

- Այո, որովհետեւ 20 միլիոն տոննան բավարար չէ երկիրը պահելու, բանակը պահելու համար, թոշակ վճարելու համար՝ իրենք աղետի առաջ կկանգնեն։ 20 միլիոն տոննան ոչ մի բան է։ Այնպես չէ, որ պետք է սպասել, որ նավթի պաշարները դառնան զրո, որ այդ երկիրը փլուզվի։ Արդեն եթե չկարողանան նավթի արդյունահանման անկման տեմպերը կանգնեցնել, իրենք 5-6 տարի հետո աղետի առաջ կկանգնեն։

- Գուցե ռազմական ագրեսիայով փորձում են բնակչությանը զբաղեցնե՞լ։

- Դա միշտ էլ այդպես է եղել՝ դա նոր երեւույթ չէ ու ոչ միայն Ադրբեջանում։ Մերձավորարեւելյան պատերազմները որ նայեք, շատ դեպքերում դրանք սկսվել են հենց նավթի գների անկման շրջանում։

- Հետագայո՞ւմ էլ նույն սցենարի կրկնությանը սպասենք։

- Նավթի գները բարձր են այս պահին՝ մոտավորապես 80-90 դոլար, բայց եթե վաղը, մյուս օրը՝ 1-2 տարի հետո նավթի գներն ընկնեն, ես համոզված եմ՝ իրենք նորից ինչ-որ ագրեսիվ գործողություն կսկսեն, այս անգամ՝ ուղիղ Հայաստանի դեմ։