Նա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ»Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ»Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ» Ոչ միայն կոչում, այլ նաև պաշտոն․ «Հրապարակ»Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացումՔաղաքացիները ավտոերթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ (տեսանյութ)Դիանա Գասպարյանի սկեսուրին պատկանող ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն. «Ժողովուրդ»Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»Բաքվում Գերմանիայի դեսպանը այցելել է օկուպացված Շուշի և գրառում կատարել այդ մասինՈրն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը․ «Հրապարակ»Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները. «Փաստ»ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023թ․-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին․ «Ժողովուրդ»Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱնդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը. «Ժողովուրդ»Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն. «Փաստ»ՆԳ նախարարը կհեռանա՞․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը. «Ժողովուրդ»Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը. «Փաստ»Իսրայելը նոր առաջարկներ ունի Պաղեստինի հետ հրադադարի հարցումՀյուսիսային Կորեան չի թողնի ԱՄՆ-ին միջամտել Սեուլի հետ հակամարտության դեպքում. Կիմ Չեն ԸնԼարված իրավիճակ. ոստիկանները ավելի քան 5 ժամ բանակցել են կասկածյալի հետ, այդ ընթացքում նա կրակել է Մի պահ պատկերացրեք՝ «հարկ վճարողները» պայքարում են սև և կարմիր բերետավորների՝ բիրտ ուժ կիրառելու դեմ․ Անանյան Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում Արցախի քաղաքապետների ձերբակալությունները՝ սահմանազատման հետևանքով ժողովրդական ընդվզմանը համընթաց ԵՏՄ՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպության ստեղծման մասին պայմանագիր է ստորագրվել Փաշինյանը Թաթուլ Բաղդասարյանին հեռացրել է «ՔՊ»-ից Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում Իրանի ԱԳՆ նախկին ղեկավարը իսրայելական հարվածը Ռաֆահ ճամբարին դիտավորյալ է անվանելՏարածքների խայտառակ կորուստների պարագայում շուտով կբաժանվեն մարշալի կոչումներ․ ՊՆ նախկին փոխնախարար Թշնամու նպատակը Հայաստանն է, այս օրերի մեր պայքարն ուղղված է մեր մեջքը շտկելուն․ Դանիելյան Ալեն Սիմոնյանը մեծ կազմով մեկնում է Լյուբլյանա ՌԴ-ից Հայաստան ժամանող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել․ մանրամասներ Օկուպացված Արցախի համալսարանին հարող տարածքները՝ բնակելի և մասնավոր տները քանդվում են․ մանրամասներ Հայաստանը կընդունի հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը Բոլորս վաղը` ժամը 10:30-ին, մեքենաներով մուտք ենք գործում հրապարակ, կառավարության նիստ կա (տեսանյութ)
Միրզոյանն իրանական կողմի հետ քննարկել է տարածաշրջանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Վաղը կարևոր գործ ունենք, որը հաջողելու դեպքում ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, Պակիստանն էլ կխառնվի (տեսանյութ) Հետաքննությունը բացառել է վարկածը, որ Ռայիսիի ուղղաթիռի պայթյունը դիվերսիայի հետևանք է Որոշել են իրենց կարճ խելքով վրեժ լուծել, փակել են Վեհափառի մուտքը դեպի Սարդարապատ. Սրբազան (տեսանյութ) Հրահանգն իջեցնողները չեն գիտակցում ինքնության պահպանման կառույցի՝ Եկեղեցու դերը Ադրբեջանական կողմը շատ ակտիվ տարածում է այն գաղափարաը, որ Տավուշի մարզի հաշվին ձեռք են բերել կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներ․ Կարեն ՀովհաննիսյանԶելենսկիին խնդրել են ՆԱՏՕ-ից չպահանջել անհնարինըՕդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել Ֆրանսիա․ «Իրավունք» Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂ Կօգնենք պայքարել հանցավորության դեմ ԱՄՆ-ում և Հայաստանում․ դեսպան Շարժումը ձգտում է Փաշինյանին անցնցում հեռացնել, մյուս տարբերակը շատ վատը կլինի. Սուրենյանց (տեսանյութ) Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են «Toyota Camry»-ն ու «Toyota Corolla»-ն. կա վիրավոր Հայ պաշտպանը կտեղափոխվի Հանովեր Բագրատ Սրբազանը մասնակցում է «Սրբազան պայքար․ Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկման․ ՈՒՂԻՂՈստիկանության լկտի պահվածքը վկայում է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին․ ՀՅԴ
Հասարակություն

«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը փաստաբան Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որն այժմ գտնվում է անազատության մեջ, տարիներ շարունակ իր շահերի պաշտպանությամբ զբաղված փաստաբան Տիգրան Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրո գումարը հափշտակելու, վստահորդի վստահությունը չարաշահելու և իր պարտականությունները չկատարելու մեջ։

«Հրապարակ»-ի հաղորդմամբ, Եղիազարյանը հանցագործության վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն հանցագործության մասին

Ես` քաղբանտարկյալ,«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Պավելի Եղիազարյանս, հայտնում եմ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի կատարած հանցագործության մասին։

Տեղեկացնում եմ, որ 2016-թվականի հուլիսի 17-ի` մեր ապստամբությունից և հանցավոր ռեժիմի կողմից գերեվարվելուց հետո, փաստաբան Տ. Եգորյանը իր նախաձեռնությամբ, անվճար կերպով, ստանձնել է իմ շահերի պաշտպանությունը։ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո, Տ. Եգորյանը աստիճանաբար դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը, իսկ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի` դատավճռի հրապարակումից հետո ընդհանրապես հեռացավ` չկատարելով «փաստաբանության մասին օրենքի» 20 հոդվածի պահանջը, այն է` «Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է  այդ մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերվող իր մոտ եղած փաստաթղթերը»։ 

Տ. Եգորյանը որևէ կերպ չի ակնարկել, որ հրաժարվում է իրականացնել իմ պաշտպանությունը և որևէ փաստաթուղթ չի փոխանցել ինձ կամ հարազատներիս` ինձ փոխանցելու համար։ Պարզապես, Առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը հրապարակվելուց հետո դադարել է մասնակցել հետագա որևէ գործընթացի կամ կատարել իր պարտականություններից բխող իմ շահերի պաշտպանության հետ կապված որևէ գործողություն...

Եվ, ինչպես հետագան ցույց տվեց, սա դեռևս նախերգանքն էր` Տ. Եգորյանի արատավոր գործունեության «թագ ու պսակի» համեմատությամբ։ 

Այսպես. 

2019 թ. սեպտեմբեր ամսին, սույն պարոնը զանգահարեց, տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին առաջարկել է ինձ հետ հաշտության գալ` կապված ապօրինաբար կալանքի տակ պահելու հետ և կատարել, այսպես ասած` ««բարոյական վնասի փոխհատուցում»»։ Որոշակի քննարկումներից հետո ես տվեցի իմ համաձայնությունը, քանի որ տվյալ ակտով ՀՀ-ն կճանաչեր և կընդուներ իմ իրավունքների խախտումը։
Ընդ որում, պետության կողմից ինձ պատճառված վնասի փոխհատուցման չափի հետ կապված հարցերը թողել եմ «պարոն փաստաբանի» հայեցողությանը, համարելով նրան գիտակ և ազնիվ մարդ։ 
Դրան հաջորդած ամիսներին որևէ լուր չստանալով գործընթացի վերաբերյալ, մի քանի անգամ հարցրել եմ Տ. Եգորյանից, թե ի՞նչ փուլում է տվյալ գործընթացը: Ստացել եմ նույն պատասխանը` «ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձգձգում է հարցի լուծումը»։

Կարևոր եմ համարում նշել, որ այդ կապակցությամբ համաձայնություն տալիս շեշտել եմ, որ գործընթացն ինձ համար կարևոր է, որպեսզի այն հրապարակելով փաստացի ապացուցեմ, որ մեր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրել  և կրում է քաղաքական բնույթ, և միաժամանակ երկուսը համադրելով, բացարկ ներկայացնեմ գործը քննող «դատավորին» , քանի որ նա նույնպես իր որոշումներով ինձ (մեզ) մեկ տարի ապօրինաբար պահել է կալանքի տակ։ Այսքանից հետո անգամ` Տ. Եգորյանն ինձնից թաքցրել է այն փաստը, որ 2020 թ. փետրվարի 7-ին «հաշտություն» կայացել է, այսինքն, ՀՀ-ն ճանաչել է իմ իրավունքների խախտումը և պարտավորվել է վճարել 2500 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում, որը Տ. Եգորյանը, շեշտում եմ` առանց իմ գիտության և համաձայնության, գրպանել է։

Ավելացնեմ, որ փաստաբան Տ. Եգորյանի վերոհիշյալ արարքի մասին լիովին պատահաբար իմացել եմ  ապօրինաբար կայացված և ոչնչով չհիմնավորված դատավճիռն ուժի մեջ մտնելու արդյունքում ազատազրկվելուց գրեթե 1,5 տարի հետո` 2023 թ. հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին։ Դրանից հետո փորձել եմ կապ հաստատել Տ. Եգորյանի հետ և ստանալ պարզաբանումներ: Երկու անգամ նրա հետ խոսել եմ հեռախոսով, առաջարկել, որպեսզի այցելի ՔԿՀ և փորձենք ամեն ինչ հարթել։
Սկզբում, դեկտեմբեր ամսվա վերջին օրերին նա խոստացավ, որ 2024 թ. հունվարի երկրորդ կեսին կայցելի ինձ, բայց այդպես էլ չեկավ ՔԿՀ: Երբ նրան օրեր առաջ զանգահարեցի` հասկանալու համար, թե ի վերջո պատրաստվու՞մ է գալ, թե՞ ոչ, պատասխանեց, որ հարմար չէ խոսել, խնդրեց զանգահարել օրվա 2-րդ կեսին, որից հետո ընդհանրապես դադարեց  պատասխանել իմ զանգերին։

Պահանջում եմ, որպեսզի փաստաբան Տիգրան Եգորյանը ենթարկվի քրեական պատասխանատվության` իր պարտականությունները չկատարելու և վստահորդի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ  գումար հափշտակելու համար, ինչպես նաև փոխհատուցի ինձ պատճառված նյութական և բարոյական վնասները օրենքով սահմանված կարգով։

Բացի այդ, արդեն 2022 թ. մայիսի 28-ին մեր ազատազրկումից կարճ ժամանակ անց, փաստաբան Տ. Եգորյանը ինձ անհայտ պատճառով և շարժառիթներով պարտավորվել էր դիմել ՀՀ Սահմանադրական Դատարան և վիճարկելու համար 2018 թվականի Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ««ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՒԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 2-րդ հոդվածի 11-րդ կետի սահմանադրականության հարցը։ Սակայն, զանազան պատճառաբանություններով, նա օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ոչինչ չարեց ՍԴ դիմելու ուղղությամբ, այդ կերպ` ինձ և ընկերներիս միտումնավոր զրկելով մեր նկատմամբ այդ օրենքի ակնհայտ ապօրինի և հակասահմանադրական դրույթի չեղարկման և  մեր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված անհիմն և ակնհայտ ապօրինի դատավճիռը այդ հիմքով բեկանելու հնարավորությունից։

Ավելացնեմ նաև, որ ի թիվս մի շարք այլ գործոնների` փաստաբան Տ. Եգորյանի վերը նշված գործողություններն են նաև հնարավորություն տվել քաղաքական իշխանությանը` դատական քննության իմիտացիայի միջոցով բացահայտ քաղաքական հետապնդումը` հասցնել  ավարտական փուլին` երկարաժամկետ ազատազրկման դատապարտելով ինձ և ընկերներիս»։

«Հրապարակ»-ը փորձել է կապ հաստատել Տիգրան Եգորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։