Նիդեռլանդները որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում` Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով
Նիդեռլանդները որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում` Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով: Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը:
«Այս կիրակի Թեհրանում Նիդեռլանդների դեսպանատունը և Էրբիլում հյուպատոսությունը փակ կլինեն հանրության համար՝ որպես նախազգուշական միջոց: ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը կորոշի Իրանում և Իրաքյան Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցը: