«Երկրորդ կյանք»՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին զետեղված ծաղիկներին. «ՀԵՆՔ»-ը մասնակցեց «Արալեզ»-ի նախաձեռնած ծաղկահավաքին (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱրտակարգ դեպք՝ Սարյան փողոցում«Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունիցԵրևանն՝ այսօր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակելՄասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը․ ինչ արդյունքներ են գրանցվելԽորին ցավակցություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և զոհվածների հարազատներին․ ԹանդիլյանԱնմար հիշողությամբ արդարություն․ ցերեկույթ՝ Ազնավուրի քոլեջում՝ նվիրված Ցեղասպանության տարելիցինԴիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ ԵՄ ներկայացուցիչ Կալասը Խաչատուրյանի հետ հայ-ադրբեջանական հարաբերություններն է քննարկել«Կրթվելը նորաձև է». Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ ԱպարանումՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսինԴիմեցի ՈՒԵՖԱ՝ հավաքականը մազադաշտ դուրս չեմ բերի, եթե Թուրքիայի մարզադաշտում Ադրբեջանի դրոշ լինիՓաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբանՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Էս գիշեր մադամ Էրատոն ա կանցեռտ տվել Եռաբլուրում. Արամ ԳևորգյանԿյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդումից հայտնի դերասանուհի Սվետլանա Խարլապը Ոսկեպարից արտագաղթում են Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն էՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան Արթուր Դավթյանը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ Երկու Վեհափառ հայրերը Վատիկանում քննարկել են Հայաստանի շուրջ ծառացած խնդիրները Ախալցխայում տեղի է ունեցել Ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման արարողություն Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով տnւժածների թիվն ավելանում է Մահացած երեխային դին վերցնելու պահանջ ծնողների կողմից չի եղել․ նոր մանրամասներ Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ-ում Հայաստանն ունի 7 մասնակից Վատիկանում տեղի է ունեցել Զելենսկի-Մակրոն հանդիպում Ծաղիկներ ու մոմեր. քաղաքացիները հարգում են Փաշինյանի կորտեժի պատճառով մահացած կնոջ հիշատակը (տեսանյութ) Հռոմի պապի հուղարկավորությանն այցելել է 200 հազար մարդ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով հերթական ողբերգությունը զուտ ժամանակի հարց է. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Տավուշի մարզում բնակիչն ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը Միլենա Առաքելյանը՝ սամբոյի պատանիների ԵԱ-ի փոխչեմպիոն, Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ բրոնզե մեդալակիրներ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Ավարտվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Կիպրոսը հանձնառու է խթանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ Կիպրոսի նախագահի գրասենյակ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել էԹուրք լրագրողներ հրավիրելու, քպականների պարգևավճարների ու անիմաստ միջոցառումներին համար գումար գտնվում է, հաշմանդամ զինվորների համար՝ ոչԱպրիլի 28-ին հոսանքազրկումներ կլինենՀայաստանը բոլոր ոլորտներում պետք է խորացնի կապերը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի հետՀայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքումԱդրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակԳործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է՝ հասնելով 13.9%-ի նախորդ տարվա 12.4%-ի համեմատ
Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է
Տարադրամի փոխարժեքները այսօր
Հայ ժողովրդի ամենազգայուն տեղեկատվությունը՝ բիոմետրիկ տվյալները, դրվում են օտար կառույցի տնօրինության ներքո. Դանիելյան
Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորում ես․ Կորցրած սերո՞ւնդ․ Պարտված պատերա՞զմ. Սամվել ՀակոբյանՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանի ծանրամարտի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի 7 մարզիկով
Հասարակություն

Մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք․ ամփոփվել է համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը

Գիտական հետազոտությունների նկատմամբ դպրոցահասակների շրջանում հետաքրքրություն սերմանելու, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձենությամբ արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է համադպրոցական գիտության փառատոնը։

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Համադպրոցական գիտության փառատոն 2024» միջոցառման ամփոփիչ փուլը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Փոքր հողմային էլեկտրակայանից մինչև «խելացի» աղբամաններ, արբանյակների հետազոտումից մինչև այլընտրանքային էներգիայի ստացում, Երևանի հին ու նոր պատմություններից մինչև Գրիգոր Զոհրապի նովելների բեմականացում․ փառատոնում ներկայացվել է շուրջ 80 հետազոտական աշխատանք՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում։

«Գիտության փառատոնի կազմակերպումը շատ կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսում է հետազոտել, հետաքրքրվել գիտական հետազոտություններով, պատկերացում կազմում, թե ինչպիսի կարևոր և հետաքրքիր գործընթաց է գիտական և հետազոտական աշխատանքը։ Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորշման ամուր հիմք, որովհետև իրենց ընտրած թեման ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում: Փառատոնը էապես ազդում է կրթության որակի վրա․ նախագծերի մեծ մասը ներկայացված է բնական գիտությունների այնպիսի ուղղություններով, որոնց որակի բարելավումը կարևորում ենք ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն: Այսպիսով՝ մեր երեխաները նաև դպրոցներում կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ են ստանում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ամեն տարի այս փառատոնից դրական տպավորություններ է ստանում, որովհետև տեսնում է՝ տարբեր դպրոցների աշակերտներ, իրենց ուսուցիչների գլխավորությամբ, անդրադառնում են արդիական խնդիրների ու նորարար լուծումներ առաջարկում: «Կարևոր է, որ մեր երեխաների համար ստեղծենք պայմաններ զարգանալու, կրթվելու, իրենց մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար: Կարևոր եմ համարում, որ մեր երեխաներն անդրադառնում իրենց համայնքին և շրջապատին առնչվող խնդիրներին, ինչը նշանակում է, որ նրանք ուշադիր են, նկատում են առկա պրոբլեմները և փորձում են հենց այդ հարցերի լուծումները գտնել գիտության և հետազոտության միջոցով, որն էլ մեր կրթական համակարգի բարեփոխումների ամենաուղիղ նպատակն է։ Մեր երեխաների գաղափարները ցույց են տալիս, որ հուսալի ապագա ունենք։ Նրանք իրենց արժեքային դիրքորոշումներով մեր վաղվա արժանապատիվ և ստեղծագործ քաղաքացիներն են, որոնք լուծելու են մեր երկրի խնդիրները»,- ասել է նախարարը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ներկայացված գաղափարների շուրջ պետք է շարունակաբար մտածել, քննարկել, փորձարկել և դրանք ավելի լուրջ ուսումնասիրության առարկա դարձնել։ ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի հատկացումները․ 2018-ի համեմատ դրանք աճել են 280 տոկոսով, և եթե կա գաղափար, որի արդյունքը կիրառելի է, պետությունը պատրաստ է աջակցել։

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։ «Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։

Նախարարը շրջել է տաղավարներով, հետաքրքրվել աշխատանքների մանրամասներով, աշակերտների հետ զրուցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցերով։ Նա մասնակիցներին կոչ է արել շարունակել նույն ոգևորությամբ՝ մաղթելով հաջողություն։ Աշակերտները նշել են՝ ամիսներ շարունակ ապրել են իրենց գաղափարների, հետազոտությունների կյանքի կոչմամբ, ոգևորվել ստացված արդյունքներով։ Հանձնաժողովի անդամներից Գոռ Մարգարյանի /ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ/ գնահատմամբ՝ փառատոնը շատ հաջողված է և կամրջում է կրթությունն ու գիտությունը՝ ապագայում բուհերում ապահովելով լավ ուսանողների ու հետազոտողների։ Նա ընդգծել է հասարակագիտության և բնագիտության համադրումը փառատոնի ընթացքում․ «Աշակերտները Գրիգոր Զոհրապի նովելների նկարները ստանալու համար օգտագործել էին արհեստական բանականություն, ինչը երկու ուղղությունների միջև ապահովել էր հրաշալի համագործակցություն»։

Նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս շատ ոգևորված էին իրենց նոր պարտականությամբ։ Նրանց հավաստիացմամբ՝ որպես հանձնաժողովի անդամ՝ գնահատելիս առաջնորդվել են անաչառությամբ, ներկայացված գաղափարի նորարարությամբ ու պետության խնդիրների լուծման համար կիրառելիությամբ։ Մասնագիտական հանձնաժողովի գնահատման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։ Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնի եզրափակիչ փուլում ՀՀ 30 ուսումնական հաստատությունների անհատական կամ հետազոտական խմբերը ներկայացրել են ուսումնական տարվա ընթացքում գիտական ղեկավարի աջակցությամբ իրականացրած և իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերի արդյունքները։ Գնահատող հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի նախագծերը կներկայացվեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (Los Angeles Convention Center) կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2024)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որը տեղի կունենա Լեհաստանում։