Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրում

Իսրայելը, Գազայում կռիվների և Իրանի հետ աճող լարվածության ֆոնին, ԱՄՆ-ից պահանջում է ավելի շատ տանկային արկեր և մարտական մեքենաներ՝ պաշարները համալրելու համար:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ ամերիկյան վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան մեկ միլիարդ դոլարի զենք ուղարկելու նոր գործարքներ կնքելու հնարավորությունը։
Այսպես, հնարավոր գործարքների շրջանակում դիտարկվում է 700 մլն դոլար արժողությամբ 120 մմ տանկային զինամթերքի, 500 մլն դոլար արժողությամբ ռազմական մեքենաների և 100 մլն դոլարի 120 մմ ականանետների տեղափոխումը։