Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մինչեւ Միջանցք տալն անվանափոխվելու են Երեւանի թաղամասերի անունները։
ՔՊ-ն շուտով մրցույթ է հայտարարելու
Արեշ
Զեյթուն
Սեբաստիա
Մալաթիա
Այնթափ
Արաբկիր
Կիլիկիա
Մարաշ
ինչպես նաեւ Արարատի մարզի
Կիլիկիա գարեջրի գործարանի
ՍԻՍ հյութերի գործարանի
նոր անվանումների համար։
Սա կատակ չի, մինչեւ միջանցքի հանձնումը բարոյահոգեբանական նախապատրաստական աշխատանքներ է պետք կատարել եւ ստուգել բնակչության վերջին կարմիր գծերի առկայությունը։