Երեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.Փաշինյան

Մենք էքսկլավ, անկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ-ի 29 հազար 743 կմ² ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որն էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ՝ Ադրբեջանի տեսակետից։
Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի ՀՀ մաս լինելը։ Երբ դա մենք դե յուրե դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան։ Երեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ»,-նշեց Փաշինյանը։