ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր Ասիտա Կանկոն եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղղված իր նամակում կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իսրայելի վրա հարձակման պատճառով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով հաղորդագրության տեքստին։
Իր նամակում Կանկոն առաջարկել է արգելել Իրանին բալիստիկ հրթիռների բաղադրիչների մատակարարումը։ Նա ասել է, որ այդ հարցը վերջին ամիսներին քննարկվել է որպես Իրանի կողմից ՀԱՄԱՍ-ին աջակցելու հնարավոր պատժամիջոց, որը դեռևս համաձայնեցված չէ անդամ երկրների կողմից:
Կանկոն հետաքրքրված է, թե արդյոք Բորելը պատրա՞ստ է ԵՄ լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ: