Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներ
«Ի՞նչ տավուշեցի, ի՞նչ ղարաբաղցի, ի՞նչ գեղաքունիքցի, բոլորս էլ մեկ ենք»։ Լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց Երևան-Սևան ավտոճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
«Մենք հայրենիք ունենք, հայրենիք սիրող ենք։ Մարդիկ ասում են՝ ի՞նչ անենք, ո՞ւմ կողքին կանգնենք, մենք էստեղ ենք, եկե՛ք, իրար կողք կանգնենք»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ նկատեց, որ մարդկանց սպառնում և շանտաժ են անում, որպեսզի դուրս չգան ու ձայն չհանեն։
«Ամբողջ երկիրը կտոր-կտոր տվեցին, ասում են` սուվերեն տարածքին չենք կպնում։ Վաղը կարող է գան, ասեն` Սևանն էլ սուվերեն տարածքի մեջ չի մտնում՝ տալիս ենք։ Մենք բոլորով տավուշցիների կողքին ենք, տարբերություն չենք դնում, ով դուրս եկավ, բոլորին անուն դրեցին, թող փորձեն հիմա դնեն, ով անուն է դնում, թուրքի կողմից է»,- ասաց նա։
Լրագրողը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում է, թե՝ տարածքները չհանձնելու դեպքում կարող է պատերազմ սկսել։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում: Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»,- արձագանքեց քաղաքացին։