Թուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրելՆոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածումԴատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի. Դատական դեպարտամենտՀայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետինՔաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. կասկածյալը ևս հնդիկ էԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Փաշինյանը ժամանեց միջոցառման անցկացման վայր` հազարավոր ոստիկանների պաշտպանության և բողոքի ակցիաների ձայների ներքո (տեսանյութ)
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարինՎաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորըՓաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ ՍուրենյանցՄատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՍտրասբուրգՇարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղելԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըԻշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան«Հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները 4 կետերից շարժվում են Ազատության հրապարակ. ուղիղՔաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂՈրևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասինՌուսական կողմը չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից
Թող սուտ տեղեկություն չտարածեն, իբր կիրանցեցիները գոհ են և ուրախ․ տեղացիները՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցը կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում․ ոչ ոք իր երեխային դպրոց չի ուղարկի․ Կիրանցի համայնքապետՀարցումները ցույց են տվել՝ ինչպե՞ս են մարդիկ տեսնում Փաշինյանի հեռացումը և ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում. GALLUP (տեսանյութ)Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Հարցվածների 60 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, ՔՊ-ն արձանագրել է նվազագույն արդյունքը. Gallup (տեսանյութ)
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարանԻնչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. քաղաքագետՍամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս ՀակոբյանՀանրապետության բոլոր ոստիկաննները խմբերով շարժվում են Օպերա՝ պաշտպանելու իշխանությանների․ ՈւՂԻՂԺամը 15:30 կլինենք Կոնսերվատորիայի դիմացի այգում, «դիմավորելու» նիկոլ փաշինյանին. Մետաքսե Հակոբյան
Ժամանակն է, որ ՔՊ-ում հասկանան, որ այսպես շարունակելու դեպքում մի օր ժողովուրդը էնքան կզզվի, որ համաձայն կլինի անգամ ռուսամետների իշխանության գալուն. Դանիել Իոաննիսյան
Ռուսաստանը Հայաստանում գտնվող ԵՄ առաքելությանը մեղադրել է հակառուսական գործունեության մեջԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերումՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները
Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, զանգվածային ձերբակալություններ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա (տեսանյութ)
ԵՊՀ մի շարք դասախոսներ աջակցում են շարժմանը եւ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Դավիթ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանի մուտքը ապահովելու համար փոքր կենտրոնում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը և մեքենաների երթևեկությունը. Շարժումը ևս մեկ անգամ կոչ է անում լինել նախապես նշված վայրերում
Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե ՎարդանյանՄասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. մանրամասներ (տեսանյութ)Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ ԿարապետյանՌուբեն Հայրապետյանը հոգացել է ստենդավորման ծախսերը․ լրագրողը շնորհակալություն է հայտնել«Ազատազենի» հայտարարությունը ապօրինի ձերբակալված Իշխան Գևորգյանի և չորս ընկերների առնչությամբՈւրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծինԿասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ
Սպորտ

Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, ինչպես նաև դպրոցականների՝ զանգվածային մարզական միջոցառումներին մասնակցության ապահովման նպատակով Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:

Մրցաշարի եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանն ու Արթուր Մարտիրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, մարզասերներ:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կստանան. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն է հաղորդել մրցաշարին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակը նրանց աշխատանքի արդյունքն է:

«Այս մրցաշարերը շատ եմ կարևորում: Կարծում եմ՝ այս մրցաշարերն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ: Աստիճանաբար մենք մոտենում ենք այդ տրամադրությանը: Կարևոր է նաև այս ձևով առողջ ապրելակերպի քարոզը, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ»,- ասել է ՀՀ վարչապետն ու շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային՝ արդար մրցավարության համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այսօր անցկացվել է նաև խմբային փուլ, որպեսզի եզրափակիչ դուրս եկած թիմերը հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեն: Մասնավորապես, յուրաքանչյուր թիմ նվազագույնը 4 հանդիպում է անցկացրել, իսկ հաղթողները միայն 7 հանդիպումից հետո են կարողացել նվաճել չեմպիոնի կոչումը:

Մրցաշարի ավարտին` պարգևատրման արարողությունից հետո, հնչել է ՀՀ պետական օրհներգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: