Չինաստանում ավտոմայրուղի է փլուզվել. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում ավտոմայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Մայիսի 1-ի ժամը 15:00-ի դրությամբ փլատակների տակ հայտնաբերվել է 20 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ տուժել է 54 մարդ, որոնցից 24-ի մահը հաստատվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 19 մահվան դեպքի մասին։ 30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելել է հեռուստաալիքը։