Ազգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան ՀովհաննիսյանՄեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելԱվտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներԱպացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակելԱկնհայտ է, որ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը․ Մեսրոպ ԱռաքելյանՀետևյալ հասցեներում այսօր լույս չի լինիԲագրատունյաց փողոցում 3 մեքենա իրար են բախվել․ կան տուժածներԿան փակ ճանապարհներ․ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համարԻրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը Ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Աբրահամյան 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (տեսանյութ)Հունիսի 17-ին որոշ հասցներում 8 ժամ լույս չի լինիՊետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետԼրագրողները G7-ի գագաթնաժողովում Բայդենի պահվածքը ցնցող են անվանելՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտԹաիլանդի վարչապետը հերքում է պաշտոնաթող լինելու մտադրության մասին լուրերըԻշխանությունը բոլորին «դավադիտ» է արել․ Արման ԱբովյանՌուսաստանում բարձրացնում են թոշակներըՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԲաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. ԱյվազյանՀերթական շոուն էին նախապատրաստել, որ մեր ընկեր Գերասիմին ասֆալտին փռեին, բայց հիասթափվեցին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտների
Մամուլ

Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման ենթարկել, ապա ոստիկանները պատ են կազմել՝ փակելով գյուղի մուտքը եւ թույլ տալով, որ միայն կիրանցիները մտնեն։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել կատարվածը։ Նա կարծում է, որ ոստիկանների գործողություններն ապօրինի են․ «Ազատ տեղաշարժն այս ձեւով չեն կարող սահմանափակել, դա ոստիկանության խնդիրներից չի բխում։ Օրինակ՝ եթե մի տեղ հրդեհ լինի, չթողնեն մոտենալ, դա ուրիշ բան է, բայց այդ նույն ոստիկանությունը, որը փողոց փակած խաղաղ ցուցարարներին պահանջ է ներկայացնում՝ բացել ճանապարհը, պատճառաբանելով, որ նրանք չեն կարող խոչընդոտել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը, հիմա իրենք են ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտում՝ առանց որեւէ պատճառաբանության»։

Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք, թե երբ եւ ինչ նպատակով կարող է ոստիկանությունը մի ողջ բնակավայր փակել։ «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հատուկ միջոցառումներ իրականացնելիս իրավունք վերապահված է ոստիկանությանը՝ ինչ-որ տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ փոխարինող անձի որոշմամբ, տարածքների շրջափակում իրականացնել, եւ նույնիսկ անհրաժեշտության դեպքում կարող են կատարել նաեւ տրանսպորտային միջոցների զննություններ՝ այդ գործողության ժամանակ։ Նպատակը հասարակական կարգի պահպանումը կարող է լինել, կազմակերպիչների աշխատանքները խափանող գործողությունների կանխումը, հատուկ թվարկում չկա։ Հասարակական կարգի պահպանությունն ինքն արդեն նպատակ է, եւ ոստիկանությունը կարող է ժամանակավորապես նաեւ մարդկանց տեղաշարժը սահմանափակել, մինչեւ դրա անհրաժեշտությունը վերանա։ Այսինքն՝ երբ ասում ենք լեգիտիմ նպատակ, պետք է հասկանանք հասարակության անվտանգությունը, իսկ տվյալ պարագայում վստահ եմ, որ հիմնավորումները դրանք են․ հասարակական անվտանգությունն ու երեւի թե սահմանազատման աշխատանքները խոչընդոտող գործողությունները բացառելը»:

Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն ասաց. «Ես մանրամասներից տեղյակ չեմ, ընդհանուր գիտեմ, որ այնտեղ ոստիկանությունը ծառայություն է կատարում։ Ոստիկանությունը զուտ իր պարտականությունն է կատարում, այսինքն՝ այն, ինչ հրահանգավորվել է։ Ճանապարհը բացելու ընթացքում ուժ կիրառվել է, թե չի կիրառվել, արդյոք դա համապատասխանո՞ւմ է օրենքին, պիտի այդ մանրամասներին տեղյակ լինես, որ կարողանաս կարծիք հայտնել։ Այն, որ ոստիկանությունը պետք է ծառայություն կատարեր, բնական է, միջպետական ճանապարհը որ պետք է բացվեր, դա էլ է բնական ։ Ցուցարարներն էլ իրենց պարտականություններն են կատարում, իսկ ընդհանուր մանրամասներին չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ ասեմ՝ ոստիկանության գործողությունները համապատասխանո՞ւմ են օրենքին, թե՞ ոչ»։ Նախկին փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ ինքը թոշակի է, ավելի շատ ոստիկանների՞ կողմից է, թե՞ ցուցարարների։ «Անկախ նրանից՝ ես թոշակի եմ, թե թոշակի չեմ, ոստիկանությունը միշտ ծառայություն է կատարում։ Այսօր եթե այս մի ոստիկանը չլինի, մյուսն է լինելու, նույն գործողությունն է կատարելու։ Ուրիշ հարց է՝ իր ծառայությունը կատարելու ընթացքում ինքը բիրտ ուժ կիրառո՞ւմ է, թե՞ չի կիրառում… Իսկ ընդհանուր իմ կարծիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այլեւս կորուստ չպետք է ունենա, սահմանային կորուստ պիտի չունենանք, տարածքային կորուստ պիտի չունենանք, մարդկային կորուստ պիտի չունենանք, իսկ մնացածը քաղաքական հարցեր են, որոնց պատասխանը ես հիմա հեռախոսով տալ չեմ կարող։ Ես միշտ ոստիկանների կողմնակիցն եմ, 40 տարի ոստիկանությունում ծառայած մարդը ո՞նց կարող է ոստիկանության կողմը չլինել, դա անհնարին է։ Ով էլ լինի, պիտի ծառայություն կատարի, առանց ոստիկանության պետություն չկա, ոստիկանությունն ամենակենտրոնական սյունն է, հենարանը, ոստիկանությունն է պահում պետությունը, եթե ոստիկանություն չլինի, պետություն չի կարող լինել, եւ միակ ուժային մարմինն է, որը քաղաքականությամբ քիչ է զբաղվում։ Դարերի ընթացքում բանակը մի քանի անգամ պետության նկատմամբ դավաճանություն է կատարել, փորձել են հեղաշրջում ու իշխանափոխություն անել, բայց ոստիկանությունը նման բան երբեւիցե չի արել որեւէ պետության մեջ։ Չկա այդպիսի օրինակ»։

Դիտարկմանը, որ սա քաղաքական հարց չէ, այլ պետության լինել-չլինելու, պատասխանեց․ «Լինել-չլինելու հարցն է, մենք՝ բոլորս էլ Հայաստանի անկախության, սահմանների անքակտելիության կողմնակիցն ենք, հիմա այնպիսի իրավիճակի ենք եկել հասել, որ շատ դժվար է պատասխաններ տալ։ Անձամբ ես, որպես հայ մարդ, սիրտս ցավում է, նույնիսկ գիշերները չեմ կարող քնել՝ այս իրավիճակից ելնելով... գոնե սրանից հետո պիտի կորուստ չունենանք, կարողանանք եղածը պահել»։

Նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն էլ ասաց, որ նախընտրում է չխոսել, որովհետեւ․ «Քննչական կոմիտեի դեպքից հետո կարելի է ընդհանրապես չխոսել, որովհետեւ երբ լռության արժեքն ավելի բարձր է, քան խոսքի արժեքը, ավելի լավ է լռել, որովհետեւ եթե ինչ-որ բան պետք է ասվի, ու այդ ասվածը պիտի չունենա ե՛ւ իրավական, ե՛ւ ուղղակի հետեւանք, ուրեմն խոսելու իմաստը չեմ պատկերացնում»: «Քննչական կոմիտեի դեպք» ասելով, պարզվեց, նկատի ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը, երբ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկաններն իբրեւ թե գնացել էին միզելու, իսկ այդ ընթացքում դիմակավորված անձինք խոշտանգել էին քաղաքացուն։