Այս գիշեր Փաշինյանը երևի հանգիստ քնել է․ «Հրապարակ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակիցԾեծուջարդ, կռիվ, կրակոցներ․ հերթական բախումն է գրանցվելՓոքր անզգույշ քայլ, և հակամարտությունների ալիքը իր հրդեհի մեջ կարող է վերցնել ամբողջ տարածաշրջաններ․ «Փաստ» Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չարժանացավ էկոնոմիկայի նախարարության ճակատագրինՍրած բիզը, բավականին տհաճ, բայց օրինաչափ դրսևորում ունի․ «Փաստ»Պետական գնումների գործընթացում հանրային հսկողության իրավունք ունեն 4 «բժիշկ»Փաշինյանն անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը. ինչ են քննարկել․ «Հրապարակ»Իսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ն «լծվելու է» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինեն
Մահացել է Լալա Մնացականյանը
Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից․ «Հրապարակ»Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Ս.ՊետրոսյանՈւկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ՄիլլերԱՄՆ-ն և Չինաստանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ սկսել են բանակցությունները միջուկային զենքի շուրջԵգիպտոսը ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Մարկ Ռյուտեն ընտրվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն են կազմակերպել՝ ՀՀ շրջանները ներկայացվում են ադրբեջանական Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Նոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը Իմ մեքենան նվիրում եմ ձեզ, որ ծառայի ժողովրդին. Սրբազանը՝ Արցախի նախագահին (տեսանյութ) Կոտայքում անհայտ անձինք կոտրել են ապակին ու տնից գողացել 55 հազար ԱՄՆ դոլար Հորդանանի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Սրբազանը այցելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ ՈՒՂԻՂՎթարից հետո ողջ մնացած երեխայի վիճակը ծանր է ՀՀ-ն դատապարտում է բռնությունը․ Իրանական պետական գործակալությունը՝ Պաղեստինի ճանաչման մասին Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը Իսրայելում չեղարկվել է Բենիամին Նեթանյահուի հետ հեռուստատեսային հարցազրույցըՍևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստի «ՔՊ»-ի՝ 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներն են Ալեն Սիմոնյանը պատգամավորներին գործուղում է Տաշքենդ Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից Ըստ ՄԻ եվրոպական ցանցի՝ ՄԻՊ-ը Հայաստանում քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների է ենթարկվում Քաղաքապետարանից պարզաբանում են՝ ուղեվարձը կթանկանա հունվարի 1-ից, այլ ոչ թե՝ այս տարվա սեպտեմբերից Ինչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերում
ՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր կոնցեպտով հավաքի մասին Լոռիում ավտովթարից զոհերը հարազատներ են․ ուղևորները եղել են վարորդի կինը, քույրը և կնոջ մայրը ԱՄՆ-ում նշել են, որ Ուկրաինան դեռևս չի կարող օգտագործել ATACMS զինատեսակըՊապոյանը Իրանի դեսպանի հետ շրջել է Քարակերտի մետաղաձուլարանով Արցախի նկատմամբ ցեղասպանությանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից. Քրիստինե Վարդանյան ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել Միրզոյանը և հույն գործընկերը քննակել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ. ՔԿ-ն` Ադրբեջանի փոխանցած մասունքների մասին Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին՝ հավանաբար Միրզոյանի և Տիխանովսկայայի հանդիպման պատճառով ՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համար Քրեական խմբավորում ստեղծելու և մասնակցելու վարույթով, 2 մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է Հունիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է.

«Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ,  ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։

Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագան։ ՄԵԿ հոգին որոշել է, որ ինքը եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը։ Սա է հարցը։

Նոր իրավիճակում շատ շատերի ուշադրությունը կամ հույսը Բագրատ Սրբազանն է, և նա իհարկե, հոգևորականին վայել իր խաղաղությամբ ու կամքով վաստակել է այդ իրավունքը։ Բայց դա չի նշանակում, որ մենք մեր կյանքերին պետք է որպես ֆիլմ նայենք՝ սպասելով, թե ինչ կանի գլխավոր հերոսը, ինչ կլինի հաջորդ սերիայում։ Եթե այդպես վերաբերվեցինք, միանգամից ասեմ. կլինի այն, ինչը եղավ Արցախում։ Հուսադրող պատասխան մի սպասեք։ Եթե որևէ քաղաքացի կամ միավոր ցանկանում է իրեն պահել, որպես դիտորդ-հեռուստադիտող, ապա այս ընթացքը թող իր մտքում ունենա։ Սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է։

Նոր ստեղծված իրականության մեջ Բագրատ Սրբազանի առաջնահերթ գործը պետք է լինի իր խաղաղ հանդիպումները տարբեր մարդկանց հետ։ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, նա կարող է գնալ բուհեր, ստեղծագործական միություններ, ԱԺ, կուսակցություններ, խմբակցություններ, հեռուստաընկերություններ, համերգասրահներ, սրճարաններ, քայլել մեր քաղաքների փողոցներով։ Այդ ամենը՝ խաղաղ ու հանդարտ՝ ճշմարտության և ներքին հաշտության՝ թափ առնող կարգախոսով։

Մեր անելիքը

Մեր անելիքը պետք է լինի այդ հանդիպումները կազմակերպելը, այդ դռները ներսից բացելը։ Կրկնում եմ՝ Սրբազանի առաջ Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել։ Իսկ Եթե տեխնիկապես ինչ-որ մեկը կողպի ինչ-որ դուռ, ապա մենք բորենու նման ռադիոտան հայտնի դռան պես չպիտի այն ջարդենք, այլ հանգիստ, խաղաղ խոսքով բացենք դրանք, որովհետև նպատակները այլն էին՝ այն ժամանակ՝ իշխանություն, հիմա՝ փրկություն։ Բանական խոսքի համար ներքին բոլոր դռները պետք բաց լինեն, որովհետև ՄԵԿ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ։ Ամրոցի դարպասները բացել է։

Հասարակության հետ բաց խոսակցության թեման պետք է լինի վաղվա նկարագրությունը, թե ինչպե՞ս ենք պատկերացնում ամենամոտ վաղը։ Այդ թեմաներից են.

1. Մոտ ապագայում ձևավորել նոր՝ «բոլոր ունակների» իշխանություն։ Մարդիկ, ովքեր ունեն ունակություն, կամք՝ աշխատելու և վերցնելու պատասխանատվություն, պետք է ստանան այդ հնարավորությունը՝ անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից։
2. Երկրում գերիշխելու է ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։
3. Պետական կառավարման համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակելու են իրենց կայուն աշխատանքը։
4. Հայաստանը հանձնառու է շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ՝ կայուն և իրական խաղաղություն հաստատելու համար։
5. Հայաստանը հայտարարում է դե-էսկալացիայի քաղաքականություն՝ երկրի սահմաններին և երկրի ներսում։ Հայաստանը մտնում է հետպատերազմյան զարգացման փուլ, որը ենթադրում է նոր արդար բարքեր, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգ»։