Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։
«Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- հայտնել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից:
Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ Գալստանյանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Զրուցակիցներին վերագրվում են տարբեր հայտարարություններ ու կոչեր։