Մեկնարկել է Երևան-Բաթում-Երևան գնացքի առաջին երթը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա զոհ ու վիրավորներ ՀԱՊԿ-ը կարող է ընդլայնվել աշխարհում աճող լարվածության ֆոնին Հայոց ցեղասպանության այս գիրքը «մեսիջ» ունի, որ չպիտի հանձնվենք, պայքարը շարունակական է. արևելագետ (տեսանյութ) Հակոբյանը և Գբոմադուն վերադարձել են Արարատ-Արմենիա Փոխայցելությունները խթանում են մեր բարեկամական կապերը․ նախագահը՝ Մեքսիկայի նահանգապետին Արամ Ա Կաթողիկոսը Իշխան Սաղաթելյանի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված վերջին շրջանի զարգացումները «Ազատում», «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր են կիրառվել իրավապահների նկատմամբ Կիրանցը՝ օրերի տարբերությամբ․ չկան տունը, վագոնն ու արհեստանոցը
Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
Աշխարհի աչքը պիտի կոխել Հայոց Ցեղասպանության պատմությունը, Թուրքիան էլ ձեռքերը ծալած նստած չի (տեսանյութ) Մոսկվայի մարզում այրվում է գիտահետազոտական ինստիտուտի շենքը Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ) Պիտի մեկտեղենք ուժն ընդհանուր գաղափարի շուրջ՝ ունենալու ՄԻ պաշտպանության ամուր համակարգ․ ՄԻՊ Կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (տեսանյութ) Հայաստանի և Մեքսիկայի տնտեսական համագործակցությունն ընդլայնման մեծ ներուժ ունի. Պապոյան Շախմատի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները պարտության են մատնել Թուրքիայի թիմին Սողանք Հորբատեղ գյուղում․ փրկարարները սահմանազատել են տարածքը Պրեմիերա․ Արմենչիկ- «Մանկություն»3 օրում գրանցվել է 46 ավտովթար. զոհվել է 6, վիրավորվել՝ 61 մարդՀունաստանում արձակուրդը կարող է վերածվել մղձավանջի․ շոգից 3 զբոսաշրջիկ է մահացել
ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ
Հունիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄայիսի վերջի դրությամբ տնտեսությունում միջին հարկման բազան 296,690 դրամ է, անվանական աճը՝ 6.7%Բեյրութի օդանավակայանում զենք պահելու մասին լուրերը պատերազմի հիմքեր են ստեղծում. Լիբանանի ԱԳՆԶինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները (լուսանկարներ)Համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքներով. կա ձերբակալված անձԲաքվում անցկացվելու է «Արևմտյան Ադրբեջանի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը․ Վարուժան Գեղամյան
«Վանաձոր» ՔԿՀ-ի 2 կալանավորներ կուլ են տվել երկաթյա մանր կտորներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
«FlyOne Armenia»-ի Փարիզ-Երևան չվերթում ընդունում էին միայն ռուսական բանկային քարտեր, այսպես խայտառակում են Հայաստանը ողջ աշխարհում․ ՆերսիսյանԽորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով
ԱՄՆ-ի նման գործողություններն անպատիժ չեն մնա. ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ոնց որ ձեր մեջի պարապը ես եմ, որ լսում եմ․ Արմեն Աշոտյանը լսել է գաղտնալսումներն ու համոզվել՝ դրանք նախաքննական մարմինը «մաքրել», «սանրել» ու «խուզել» է Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ (լուսանկարներ)38-ամյա տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2,5 միլիոն դրամ է հափշտակելՄեկնել է այս տարվա Երևան-Բաթումի-Երևան առաջին գնացքըԲժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներինՍաուդյան Արաբիայում Հաջի ժամանակ մահացածների թիվն արագորեն աճում էԱրբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage WatchԱրարատի մարզում այսօր մեկնարկել է ամառային զորակոչը (լուսանկարներ)
Արցախի ղեկավարության քրեական գործերը կուղարկվեն դատարան
Ափսոս էր Լալան, շատ ափսոս․ Կամո Արեյանը ջերմ բարեկամական հարաբերություններ ուներ Լալա Մնացականյանի ընտանիքի հետ
Նոր Հայաստան. հակաեկեղեցական հիստերիա (տեսանյութ)
Մեղրի-Երևան ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, 42-ամյա վարորդը մահացել էԱդրբեջանի իշխանությունները հայտնում են՝ արդեն 3000 մարդ է ապրում օկուպացված ՍտեփանակերտումՀայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահшբեկչությnւնը և անընդունելի է համարում բռնnւթյան ցանկացած դրսևորում. Փաշինյանը ցավակցել է Պուտինին Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Թևանյան (տոսանյութ)

2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել

Բագրատ Սրբազանի դեմ սկսած արշավն ու վիրավորանքները խիստ անընդունելի ու զազրելի են, առավել ևս, երբ բխում են իշխանություն ու հանրային ազդեցություն ունեցող անձանցից: Այս մասին գրում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: 

«Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի արել ու անում, հակառակը՝ պայքարում է իր դավանած արժեքների ու գաղափարների, իր ու մեր սեփական հայրենիքի համար՝ պահելով իր բարձր մակարդակն ու պարկեշտությունը: 

Ես բախտ եմ ունեցել Սրբազանի հետ բազմիցս շփվելու, մտքեր փոխանակելու ազգային ու համամարդկային բազմաթիվ հարցերի շուրջ, և միշտ տպավորված եմ եղել նրա արժեհամակարգով, հոգևոր ու մարդկային որակներով:

Հիշում եմ, երբ 2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը, լսելով Շուշիի մոտ մարտերի մասին, զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի: Իմ ստացած տեղեկությունների հիման վրա՝ նրան խորհուրդ տվեցի չվտանգել իր կյանքը: Հետո իմացա, որ նա, այնուամենայնիվ, մտել էր Շուշի և աղոթել Ղազանչեցոցում:

Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է, ով ծառայող առաջնորդության շատ լավ օրինակ է ցույց տալիս: Պետք է հավատալ նրա իմաստուն ու արժեքահեն առաջնորդությանը, կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան չարի հարձակումներից: 

Համամիտ չե՞ք նրա պայքարի ու քարոզած մոտեցումների հետ, ապա բավարար էթիկա, քաղաքական մշակույթ ու մասնագիտական կարողություններ ցուցաբերեք ժողովրդին հակառակում համոզելու հարցում, ոչ թե կիրառեք կեղտոտ տեխնոլոգիաներ Բագրատ Սրբազանին և այլ պայքարողների անվանարկելու, զրպարտելու, վիրավորելու, զազրախոսելու և այլ մեղքերով «ռմբակոծելու» համար: Էլ չասեմ, թե որքան դատապարտելի է բիրտ ուժի կիրառումը իրենց հայրենի օջախները պաշտպանող անձանց հանդեպ: 

«Հինգերորդ շարասյան» ու «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ հեքիաթներն էլ վաղուց ծիծաղելի են, որ պատմում եք բոլոր ընդդիմախոսների մասին՝ պարզապես նրանց հեղինակազրկելու համար: Եթե Բագրատ Սրբազանն էլ է «օտարերկրյա գործակալ», ապա ազգովի նվազագույնը սատանիստներ ենք, իսկ Սրբազանն էլ, այո, կարող է գործակալ լինել, սակայն՝ Աստծո գործակալը...

Թեև քաղաքական բարձր մշակույթ պահելու պարտավորությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերինն է, և նշված խնդիրները շատերի մոտ են դրսևորվում, սակայն ցանկացած երկրում քաղաքական մշակույթի ու ազգային համախմբվածության դիրիժորը գործող իշխանությունն է լինում: Ուստի, ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը: Իսկ մեր իրական թշնամիները հրճվանքով նայում են և անընդհատ կրակին յուղ լցնում:

Վստահ եմ՝ մեր ազգի վերածնունդը դեռ գալու է: Ձմեռը որքան էլ խիստ լինի, միևնույն է՝ գարունը կգա»: