Ռաֆահում իսրայելական հրթիռակոծության ժամանակ չորս մարդ է զոհվել
Գազայի հատվածի արևմտյան Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի կողմից տների գնդակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել:
Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։
«Արևմտյան Ռաֆահի Թալ ալ-Սուլթան շրջանում իսրայելական բանակի կողմից գիշերը գնդակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 16-ը», - հաղորդում է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական բանակի ուղղաթիռները հրթիռակոծել են Գազա քաղաքի հարավում գտնվող Զեյթուն շրջանը։ Հաղորդվում է, որ Գազայի հարավային մեկ այլ շրջան՝ Սաբրան, գիշերը ենթարկվել է իսրայելական բանակի հրետակոծությանը: