Մինսկը հարթակ կդառնա ԵԱՏՄ մասշտաբային միջոցառումների անցկացման համարԼատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի ՀայաստանՊաշտոնանկություն և նոր նշանակում Քննչական կոմիտեումՄակունցը ԱՄՆ սենատորի հետ քննարկել է «խաղաղության պայմանագրի հարցերը»Ռոնալդուն կարիերան շարունակելու շատ անսպասելի տարբերակ ունիԳորիսի քաղաքապետը Իրանում է, քննարկվել են բազմակողմ համագործակցության հեռանկարներըԻրանը պաշտպանական պարիսպներ է կառուցում արևելյան սահմաններին՝ անվտանգությունը բարձրացնելու համար. Իրանի զինված ուժերի ԳՇ պետՍուդանը Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել է Պորտ Սուդանին հարվածելու մեջ«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չունի որևէ ժամկետ». քաղաքագետԵրևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվիԳողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել էՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրելԴիանա Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանունՄեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան«Արևմտյան Ադրբեջան»-ը կեղծ փաստաթղթեր է պատրաստում, ադրբեջանցուն ներկայացնում Գեղարքունիքի մարզիցԹթու կաղամբ, Բերեզովսկիի ինքնագրով ֆուտբոլի գնդակ․ Լավրովին Երևանում նվերներ են հանձնելՃիշտ տարբերակը բաժանվելն է․ Դյակովը խորհուրդ է տվել ԹիկնիզյանինՓաշինյանը մեկնում է արձակուրդՄեկ օրում երկրորդ ավտովթարը՝ «Չայնիի» ոլորաններում, վիրավորներ կանՀայաստանի 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիանՄաստարայում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանՄԻՊ-ը խիստ դատապարտում է Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելըՑուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են՝ ինչ քայլեր կձեռնարկվեն տարբեր արտակարգ իրավիճակներումԵՄ երկրները պետք է գործուն քայլեր անեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության առնչությամբ․ Վեհափառ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՊաշտոնական կադրեր են հրապարակվել Փաշինյան-Լավով հանդիպումիցՍուպեր Սաքոյի սիրտը ստենտավորել են, այցելել է ընկերը՝ Ալեն ՍիմոնյանըՓաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները քննարկել է Եվրոպական միության դեսպանների հետ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետդեպ
Մեկ օրվա ընթացքում Իսրայելը գազայում սպանել է մոտ 100 մարդու«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել, 7 վիրավոր կաՓաշինյանը անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարին արձակուրդ է ուղարկումԱդրբեջանում մարդկանց օրգաններն են վաճառում․ կոռուպցիան՝ նաև առողջապահական ոլորտումՓաշինյանը քննարկել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստը մահացել է 19 տարեկանումՀՀ նախագահը և ՌԴ ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՀախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ենԵրևանում Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին գրասենյակից գողացել է թվով 6 համակարգիչՀաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցըԵս այս կյանքում երկու բան եմ ուզում՝ իշխանափոխություն և ընկերներիս ազատ արձակումը Բաքվի բանտից (տեսանյութ)2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարարԱյո՛, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, այսօրվա կառավարչից վատ չի ղեկավարի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)ՊՆ պաշտոնատար անձինք կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորություններըՄեկ տարվա ընթացքում դեռահասների 20%-ը կարող է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալՄայիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՎահե Հովհաննիսյանը նշել է առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոններըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում մայիսի 23-ինԱպօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլոն դրամի հանույթ (տեսանյութ)Պապիկյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՏնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. կոնյակագործները միայնակ պայքարում են պետական անտարբերության դեմ․ Գառնիկ Դանիելյան

Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին

Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ և վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ, և շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Այս մասին այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավակնելու է վարչապետի պաշտոնին և արդյոք հրաժարվելու է Կանադայի քաղաքացիությունից, որը խոչընդոտում է վարչապետ դառնալուն:

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ եթե պետք է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, ապա ինքը կհրաժարվի, եթե պետք է չհրաժարվել, չի հրաժարվի։

«Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու` որպես հոգևոր առաջնորդ, պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվել»,- ասաց Սրբազանը։

Նա նաև հավելեց, որ Կանադայում բազմաթիվ ընկերներ ունի ինչպես հայ համայնքում, այնպես էլ Կանադայի հասարակական, քաղաքական և հոգևոր շրջանակներում։

«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով դարձավ մեզ համար հեռավորության վրա, այն, ինչ կծառայի իմ հայրենիքին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»,- ասաց Սրբազանը։