ԱՄՆ-ն Իսրայելին կարող է ուղարկել մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ նոր սպառազինություն մատակարարելու առաջարկի վրա:
Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց, այն ներառում է 700 միլիոն դոլար արժողությամբ տանկային զինամթերքի, 500 միլիոն դոլար արժողությամբ մարտավարական մեքենաների և 60 միլիոն դոլար արժողությամբ ականանետների փոխանցում:
Նշվում է, որ այս գործարքի իրականացումը կարող է բարդ լինել, քանի որ Բայդենը դժգոհ է Իսրայելի վարած ռազմական քաղաքականությունից Գազայում: