ԵՄ-ն գովաբանել է Վրաստանի նախագահին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ կապված Վրաստանի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ։
Բրյուսելում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի փոխանցմամբ՝ Միշելն ընդգծել է Զուրաբիշվիլիի առանձնահատուկ դերը Վրաստանում բևեռացումը հաղթահարելու գործում և շնորհակալություն հայտնել այս ուղղությամբ գործադրած բոլոր ջանքերի համար։ Միաժամանակ նա Կոբախիձեին կոչ է արել շարունակել քաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումը։
Միշելն ընդգծել է, որ վրաց ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, և դրան կարող է նպաստել համարձակ քաղաքական ղեկավարությունը։