Սպառվեց տնային կալանքիս ժամկետը. կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց առաջին թոռնուհուս. Վահան ՔերոբյանԲայդենի խորհրդականը մեկնել է ԻսրայելՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրըԱզգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան ՀովհաննիսյանՄեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելԱվտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներԱպացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակելԱկնհայտ է, որ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը․ Մեսրոպ ԱռաքելյանՀետևյալ հասցեներում այսօր լույս չի լինիԲագրատունյաց փողոցում 3 մեքենա իրար են բախվել․ կան տուժածներԿան փակ ճանապարհներ․ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համարԻրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը Ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Աբրահամյան 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (տեսանյութ)Հունիսի 17-ին որոշ հասցներում 8 ժամ լույս չի լինիՊետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետԼրագրողները G7-ի գագաթնաժողովում Բայդենի պահվածքը ցնցող են անվանելՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտԹաիլանդի վարչապետը հերքում է պաշտոնաթող լինելու մտադրության մասին լուրերըԻշխանությունը բոլորին «դավադիտ» է արել․ Արման ԱբովյանՌուսաստանում բարձրացնում են թոշակներըՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ

Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:

Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ: 

Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է: 

Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:

Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։

Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:  

Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա: 

Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման: 

Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար: 

Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս: