Դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել. Կախա Քալաձե

Արտաքին ուժերը փորձում են հեղաշրջում իրականացնել Վրաստանում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն։
«Իհարկե, դրսից փորձ է արվում երկրում հեղաշրջում, հեղափոխություն իրականացնել։ Անգամ հանրահավաքի եկած արտասահմանցիներն են դրա օրինակը»,- ասել է նա։
Քալաձեն նշել է Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի արտգործնախարարների ելույթները մայիսի 15-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաքի ժամանակ: Նա քննադատել է դիվանագետների գործողությունները՝ դրանք համարելով հասարակության բևեռացման փորձ և Վրաստանի նկատմամբ թշնամանքի դրսևորում: