Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին Ջերմոցատերերը կդիմեն կտրուկ քայլերի, եթե ՌԴ արտահանման արգելքը չվերացվի ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունից Մենք շարունակելու ենք հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը․ ՔՊ-ականի ելույթը Փոխարտգործնախարարը պարգևատրել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենինԵկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով. Աբրահամյան «Երեխան գտնվում է իմ գրկում, դեռ թույլ չեն տվել փոխանցել մորը»․ Զարուհի Փոստանջյան Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը ժամանել է Իսպանիա՝ Բարսելոնայի հետ պայմանագիր կնքելու համար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի պատրիարքությունից ներկայացուցիչները՝ Մատենադարանում Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմԿասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը«Ոսկե ծիրանն» անցկացնելու համար ճանապարհներ կփակվենՎրաստանում կանխվել է Հայաստանից ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Արցախ միությունը դատապարտում է բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովի անցկացումը Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին
Հակաեկեղեցական այս արշավը լուրջ սպառնալիք է մեր անկախ պետականությանը և բարի համբավին․ Վեհափառ
«Թամարա ֆուդ»-ի մսամթերքի բոլոր նմուշներում հայտնաբերվել են խախտումներ․ ՍԱՏՄ Ձորաղբյուրում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ըստ նախնական տեղեկության՝ մարմնի վրա կա կրակոցի հետք Հայաստանի դատարաններն անցել են մանկահասակ երեխաների իրավունքների կոպիտ խախտման․ պաշտպան «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է (տեսանյութ)Մայր Աթոռում տեղի է ունեցել քահանայից ժողով. Միքայել Սրբազանին փոխարինել է Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Գառնի հնագիտական համալիրը, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԼողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույցՄի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ. քրեական վարույթները դատարանում ենԼույս չի լինիՎանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)Խուճապի չմատնվել և խուճապ չառաջացնել․ Հանրապետության հրապարակում կգործարկվի էլեկտրական շչակՀիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը. Վարդանյանը` անչափահաս երեխաների մորը կալանավորած դատավորին Շիա հավատացյալների նկատմամբ բռնությունների հերթական ալիքն Ադրբեջանում․ «Գեղարդ» հիմնադրամՏեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության շարունակականություն՝ առանց խոցելի խմբերի տարբերակման հարցն այլևս օրակարգում չէ. հանրային գործիչը հրապարակել է Կառավարությանն ուղղված բաց նամակի պատասխանըՀայաստանի հետ խաղաղությունը կմեծացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ. ING GroupԱրսեն Թորոսյանը Հռոմում էԵրևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս9 ամսական երեխայի մայրը գնալու է բանտ. ինչ է կատարվել դատարանում. «Հրապարակ» Դանակահարություն՝ գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանինԴուք հնարավորություն ունեիք Ձեզ պահել ԵՊՀ-ին հարիր ռեկտորի նման, սակայն գերադասել եք լինել օրվա իշխանությունների կամակատարը. Խաչիկ Աբաջյանի նամակը՝ ԵՊՀ ռեկտորինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Դատարանը կալանավորեց մի քանի ամսական երեխայի մորը. ահազանգ (տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարությունը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջել է հերքում տարածելԿանեփի 1,000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել. «Հետք»Քրդերը Իրաքում զինաթափվում են և այրում զենքերըՆոր նշանակումներ ու ազատումներ են կատարվել ՆԳՆ ոստիկանության համակարգումԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274,712,000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։

Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34,000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34,000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110,000,000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67,440,000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42․560,000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42,560,000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: